ՊԵԿ. Հարկային օրենսգրքում դրույքաչափի մասով փոփոխություններ են կատարվել28 սեպտեմբերի 2016 - 13:28 AMT PanARMENIAN.Net - ԱԺ-ում երկրորդ ընթերցմամբ քննարկման է դրվել Հարկային օրենսգրքի նախագիծը: Հիմնական զեկուցող Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը ներկայացրել է դրույքաչափի մասով կատարված փոփոխությունները: «Եկամտային հարկի դրույքաչափերը, որը բազմաթիվ քննարկումների առարկա էր դարձել, վերանայվել է. 23 տոկոս դրույքաչափ է առաջարկվում կիրառել մինչև 150 հազար դրամ աշխատավարձի պարագայում, նախագծով առաջարկված մինչև 120.000 շեմի փոխարեն: Սա նշանակում է, որ գործող 24.4 ու 26-ի փոխարեն արդեն 23 տոկոսն է կիրառվելու»,- ասել է նա, գրում է Tert.am-ը: Միրումյանը հավելել է, թե 2-րդ դրույքաչափը՝ 28 տոկոսը, առաջարկվում է կիրառել ոչ թե 120.000-ից մինչև 1 մլն դրամ միջակայքի համար, այլ առաջարկվում է կիրառել 150 հազար դրամից մինչև 2 մլն դրամ միջակայքի համար, իսկ 2 մլն դրամից ավել աշխատավարձի դեպքում առաջարկվում է կիրառել գործող 36 տոկոս դրույքաչափը: ՊԵԿ տեղակալը նշել է, որ եղել է դրույքաչափերի արդյունավետ նվազեցում, որի արդյունքում քաղաքացիները եկամտային հարկի նվազեցում կունենան, այսինքն՝ 550.000 քաղաքացի եկամտահարկի տնտեսում կունենա: Փոփոխության է ենթարկվել նաև շրջանառության հարկի շեմը, որը, ըստ նրա, առաջին ընթերցմամբ սահմանված էր 40 մլն դրամ: «Մշակված տարբերակով առաջարկվում է շեմը սահմանել 58.35 մլն դրամ: Բոլորին հայտնի էր, որ այս շեմի բարձրացումը սկզբում ժամանակավոր էր: Փաստը ցույց տվեց, որ շրջանառության հիմքում դրված տրամաբանությունը չծառայեց իր նպատակին, ավելին՝ խոչընդոտեց փոքր տնտեսվարող սուբյեկտների գործունեությանը։ Խոչընդոտել է ՓՄՁ-ների աշխատանքը և նրանց դրել ավելի պակաս մրցակցային վիճակի մեջ»,- պարզաբանել է Միրումյանը: Հարկային նոր օրենսգիրքը քննադատում են բիզնեսի, հասարակության, ինչպես նաև ընդդիմության ներկայացուցիչներ: Դրա հիմնական թիրախներից մեկը եկամտահարկի նոր դրույքաչափերն են: Կարդացեք նաև՝ Վաստակիր ինչպես հայ, հարկվիր ինչպես գերմանացի.Միջին խավը կհարկվի ինչպես բարեկեցիկ Եվրոպայում Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |