Մոգերինի. Սիրիական կարգավորման բոլոր ջանքերն ուղղված են մարդկանց սպանությունների կասեցմանը

Մոգերինի. Սիրիական կարգավորման բոլոր ջանքերն ուղղված են մարդկանց սպանությունների կասեցմանը

PanARMENIAN.Net - Սիրիայում հակամարտության կարգավորմանն ուղղված միջազգային հանրության բոլոր ջանքերը կենտրոնացած են այդ երկրում մարդկանց սպանություններն անհապաղ դադարեցնելու վրա: Այդ մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում:

«Իրավիճակն իրոք շատ դրամատիկ է: Ամեն ինչ կենտրոնանում է կոտորածն անհապաղ դադարեցնելու վրա: Մենք աշխատում ենք երաշխավորել մարդկային կյանքերի փրկությունը»,-ասել է նա` նշելով, որ աշխատանք է տարվում քաղաքական մակարդակով, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ավելի վաղ ՄԱԿ ԱԽ Սիրիայի գծով արտահերթ նիստում ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Սամանթա Փաուերը մեղադրել էր ՌԴ-ին Սիրիայում իրավիճակի մասին կեղծ լուրեր տարածելու մեջ և անվանել Մոսկվայի գործողությունները բարբարոսություն: Ի պատասխան ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մեղադրեց ԱՄՆ-ին հրադադարը չպահպանելու մեջ:

Ըստ Բրիտանիայում տեղակայված Մարդու իրավունքների դիտարկման սիրիական կենտրոնի գնահատականի, այն պահից ի վեր, երբ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը դուրս եկավ հրադադարի մասին պայմանավորվածությունից, զոհերի քանակը Հալեպում հասավ 213-ի: Միայն սեպտեմբերի 25-ին քաղաքում առնվազն 26 մարդ է զոհվել,

Ընթերցեք նաև. Իրավապաշտպաններ. Հալեպում հրադադարի վերջին ձախողումից հետո առնվազն 200 մարդ է զոհվել

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---