Կարո Փայլանը՝ Վաշինգտոնում. Թուրքիայում քրդերը գրեթե նույն վիճակում են, ինչ հայերն էին 1 դար առաջ

Կարո Փայլանը՝ Վաշինգտոնում. Թուրքիայում քրդերը գրեթե նույն վիճակում են, ինչ հայերն էին 1 դար առաջ

PanARMENIAN.Net - Այսօրվա Թուրքիայում ստեղծված իրավիճակը հասկանալու համար անհրաժեշտ է վերադառնալ նախորդ դարի սկզբին Հայոց ցեղասպանությանը նախորդած իրավիճակին: Այս կարծիքն է հայտնել Վաշինգտոնում անցած խարհրդաժողովի ընթացքում Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր, Թուրքիայի Ժողովրդական դեմոկրատական կուսակցության անդամ Կարո Փայլյանը:

«Հայերը նախկինում կազմել են Թուրքիայի բնակչության 20 տոկոսը, այսօր մենք 0,1 տոկոսից էլ քիչ ենք: Մենք ցեղասպանություն ենք վերապրել և ես ծնվել եմ ցեղասպանություն վերապրած ընտանիքում», - ասել է նա, հաղորդում է Ամերիկայի Ձայնը:

Փալյանը նշել է, որ անպատիժ հանցագործությունները նոր հանցանքներ են ծնում և այսօր Թուրքիայում քրդերը գրեթե նույն վիճակում են հայտնվել, որում հայերն էին մեկ դար առաջ:

Այսօր Թուրքիայում իշխանավորն անխուսափելի դառնում է սուլթան, նշում է Փայլյանը.

«Հարյուր տարի առաջ հայերն էին ոչնչացվում և նույն գաղափարախոսությունը՝ կենտրոնացված, անմարդկային ու անհոգի գաղափարախոսությունը շրջվել է քրդերի և բոլոր դեմոկրատների դեմ: Արդյունքում, այսօր Էրդողանը մեղադրանքներ է ներկայացնում բոլոր նրանց, ովքեր իրեն քննադատում են, և նրանց ահաբեկիչ անվանում: Եվ նա ասում է, որ շարունակելու է այդ պատերազմը մինչև ոչնչացվի «վերջին ահաբեկիչը», ինչի պատճառով յուրաքանչյուր օր 30-40 մարդ է զոհվում», - նկատել է պատգամավորը:

Փայլյանի խոսքով, իր իշխանության առաջին տարիներին Էրդողանը, հետևելով Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեթ Դավութողլուի խորհուրդներին, փորձում էր իրեն աշխարհի սունիների առաջնորդ հռչակել, սակայն, նրա մոտ ոչինչ չստացվեց և Դավութողլուն աշխատանքից ազատվեց: Այսօր Էրդողանը փոխել է մարտավարությունը, փորձելով իր շուրջը միավորել Թուրքիայի ազգայնականներին, ինչը հանգեցնում է տրամադրությունների սրմանը երկրի ներսում:

Հուլիսի 15-ի ուշ երեկոյան Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման անհաջող փորձ, որի հետևանքով զոհվել են հարյուրավոր մարդիկ: Տեղի ունեցածի համար իշխանությունները մեղադրում են ԱՄՆ-ում բնակվող իսլամական քարոզիչ և ընդդիմադիր Ֆեթուլլահ Գյուլենին: Ըստ վերջին տվյալների, Ստամբուլում և Անկարայում, որտեղ հիմնականում ծավալվեցին գործողությունները, զոհվեց Թուրքիայի 246 քաղաքացի, չհաշված ապստամբներին, ավելի քան 2000 մարդ վիրավորվեց: Թուրքիայի գլխավոր դատախազությունը ցմահ ազատազրկման 2 ժամկետ է պահանջել և 1900 տարվա կալանք քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի համար:

Կարդացեք նաև՝Թուրքիայում հեղաշրջման փորձի օրն այսուհետ կնշեն որպես «ժողովրդավարության և ազատության օր»

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---