Թուրքիայում հեղաշրջման փորձի օրն այսուհետ կնշեն որպես «ժողովրդավարության և ազատության օր»

Թուրքիայում հեղաշրջման փորձի օրն այսուհետ կնշեն որպես «ժողովրդավարության և ազատության օր»

PanARMENIAN.Net - Հուլիսի 15-ը Թուրքիայում այսուհետ ոչ աշխատանքային կլինի: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, գրում է ԱՊԱ-ն:

Նա ասել է, որ հուլիսի 15-ը նշվելու է որպես Ժողովրդավարությոն և ազատության օր: «Սեպտեմբերի 28-ին Անվտանգության ազգային խորհրդի նիստում մենք հորդորեցինք կառավարությանն անել դա: Ամեն տարի հուլիսի 15-ին մենք կհիշատակենք մեր շահիդներին ու ղազիներին: Այդ կապակցությամբ հուլիսի 15-ը ոչ աշխատանքային կլինի»,-ասել է Էրդողանը:

Էրդողանը հուլիսի 15-ն անվանել է երկրորդ ազգային ազատագրական պատերազմը հանուն թուրք ժողովրդի անկախության: «Որովհետև այդ օրը երկիրը կարող էր օկուպացիայի ենթարկվել: Սակայն մեր ժողովուրդը թույլ չտվեց դա»,-ասել է նա:

Հուլիսի 15-ի ուշ երեկոյան Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման անհաջող փորձ, որի հետևանքով զոհվել են հարյուրավոր մարդիկ: Տեղի ունեցածի համար իշխանությունները մեղադրում են ԱՄՆ-ում բնակվող իսլամական քարոզիչ և ընդդիմադիր Ֆեթուլլահ Գյուլենին: Ըստ վերջին տվյալների, Ստամբուլում և Անկարայում, որտեղ հիմնականում ծավալվեցին գործողությունները, զոհվեց Թուրքիայի 246 քաղաքացի, չհաշված ապստամբներին, ավելի քան 2000 մարդ վիրավորվեց: Թուրքիայի գլխավոր դատախազությունը ցմահ ազատազրկման 2 ժամկետ է պահանջել և 1900 տարվա կալանք քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի համար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---