2 հոկտեմբերի 2016 - 19:56 AMT
Transparency International․ 175 ընտրախախտում է արձանագրվել՝ 19։30-ի դրությամբ

Transparency International հակակոռուպցիոն կենտրոնը տեղեկացնում է, որ ՀՀ 377 համայնքում տեղի ունեցող Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքում՝ ժամը 19:00 դրությամբ արձանագրվել է 175 ընտրախախտում։

Մասնավորապես, գրանցվել է կողմնակի` վկայական չունեցող անձանց և (կամ նույն կազմակերպությունից մեկից ավելի անձանց) ներկայություն տեղամասում, դիտորդի (ԶԼՄ ներկայացուցչի, վստահված անձի կամ հանձնաժողովի անդամի իրավունքների խախտում) աշխատանքների խոչընդոտում կամ նրանց չգրանցում գրանցամատյանում, քվեարկության գատնիության խախտում, ավելի քան 15 ընտրողի միաժամանակյաներկայություն տեղամասում, Մարդկանց կամ մեքենաների կուտակումներ տեղամասից 50 մետր շառավղով, ընտրողին օգնելու կարգի խախտում, տեղամասի անմատչելիություն/անհասանելիություն սայլակով տեղաշարժվողների համար։

Ինչպես նաև, դիտորդին խոչընդոտել են ընտրողների ցուցակից գրանցել հերթական համարները: Գառնիի ընտրատեղամասերից մեկում նույն անձը փորձել է 2-րդ անգամ քվեարկել, կանխվել է դիտորդի կողմից: Ընդ որում, այն անձն է, ով նախկինում առանց վկայականի ներկա էր ընտրատեղամասում: Այդպիսի՝ բազմակի (ուրիշի փոխարեն) քվեարկություն կամ այդպիսի փորձի դեպքեր մի քանի անգամ են գրանցվել։

Եղել է նաև հանձնաժողովի անդամների՝ ըստ վիճակահանության 2-ժամյա պարբերականությամբ գործառույթների հերթափոխի խախտում կամ տևական բացակայություն տեղամասից։

Հոկտեմբերի 2-ին՝ 08։00-ից մեկնարկել են Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները ՀՀ 377 համայնքում, մասնավորապես` Գյումրի և Վանաձոր քաղաքներում։ Գյումրիում իշխանության համար պայքարում է 11 կուսակցություն և դաշինք, Վանաձորում՝ 8:

Transparency International հակակոռուպցիոն կենտրոնն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ ՀՀ 377 համայնքում տեղի ունեցող Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքում՝ ժամը 10։00-ի դրությամբ արձանագրվել է 53 ընտրախախտում։

Կարդացեք նաև՝ ԿԸՀ. Ընտրություններին մասնակցությունը Վանաձորում՝ 37.22%, Գյումրիում՝ 27.6%

Ոստիկանություն. 53 նյութ է նախապատրաստվում ընտրախախտումների վերաբերյալ