Ոստիկանություն. 53 նյութ է նախապատրաստվում ընտրախախտումների վերաբերյալ 2 հոկտեմբերի 2016 - 18:43 AMT PanARMENIAN.Net - Լոռու, Շիրակի, Կոտայքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախընտրական և քվեարկության օրը ստացվել է տարբեր բնույթի 53 տեղեկատվություն, որից՝ քարոզչության ընթացքում՝ 5, քվեարկության օրը՝ 48, հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը: Շիրակի մարզում՝ 6, Լոռու մարզում՝ 20, Գեղարքունիքի մարզում՝ 8, Վայոց ձորի մարզում՝ 1, Սյունիքի մարզում՝ 0, Կոտայքի մարզում՝ 18 հաղորդում է ստացվել: Ստացված հաղորդումների հիման վրա նախապատրաստվում է 53 նյութ: Հայաստանում տեղի ունեցող քվեարկության գործընթացի հետ կապված ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից արձանագրվել են առերևույթ խախտուների մասին վկայող հաղորդումներ և հրապարակումներ, մասնավորապես՝ Սևանի 23/01, Գառնիի 27/1, Գյումրու 35/1, Աշոցքի 33/01, Վանաձորի 30/39 ընտրատեղամասում և այլն: 18:30 դրությամբ, Transparency International «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը 160 խախտում է գրանցել: Ուշագրավ
Խորհուրդը կոչ է արել ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու դրսևորումներից «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Ամենաընթերցվողը բաժնում | Վարդանյանը Բաքվի բանտում ենթարկվել է խոշտանգման․ Փաստաբանները դիմել են ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտե Նրան ստիպել են երկար ժամանակ ոտքի վրա կանգնած մնալ և ավելի քան երկու օր զրկել են խմելու ջրից ՊՆ–ն հերքել է Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը՝ հայկական ուժերը կրակ չեն բացել Ադրբեջանի տարածած բոլոր հաղորդագրությունները վերաբերում են սահմանի նույն՝ Նախիջևանին սահմանակից հատվածին ՀՀ կժամանի ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալը Նա կգլխավորի Կալիֆորնիա, Կանզաս, Միչիգան, Մոնթանա և Փենսիլվանիա նահանգների նահանգային պաշտոնյաների պատվիրակությունը ՀԱՊԿ․ ՀՀ–ն շարունակում է լինել կառույցի լիիրավ անդամ Այնտեղ նաև ուշադրությունը հրավիրել են ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այն պարզաբանմանը |