Վիգեն Սարգսյանը՝ ՀՀ պաշտպանության նոր նախարար 3 հոկտեմբերի 2016 - 13:06 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 3-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մի շարք հրամանագրեր է ստորագրել՝ վերջնականապես ձևավորել ՀՀ նոր կառավարությունը: ՀՀ պաշտպանության նոր նախարար է նշանակվել Վիգեն Սարգսյանը՝ Սեյրան Օհանյանի փոխարեն: Վիգեն Սարգսյանը Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնն էր զբաղեցնում 2011-ից: 1995-1998-ը եղել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի օգնական, ապա խորհրդական։ 2000- 2003-ը ծառայել է ՀՀ զինված ուժերում, ՀՀ պաշտպանության նախարարի ռեֆերենտ է եղել։ 2003-2009-ը ՀՀ նախագահի օգնական։ 2009-2011-ը եղել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ: Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար է նշանակվել Յուրի Խաչատուրովը՝ ազատվելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից: ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ է նշանակվել Մովսես Հակոբյանը: Մովսես Հակոբյանը ՀՀ և ԼՂՀ ռազմական գործիչ է, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալն էր 2015-ի հունիսից։ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար է նշանակվել Արմեն Գևորգյանը: Արմեն Գևորգյանը 2016-ի հունիսի 6-ին նշանակվել էր ԱԱԽ քարտուղար: Կարդացեք նաև՝ Էդվարդ Նալբանդյանը վերանշանակվել է արտգործնախարար Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |