Բաքուն Իսրայելից կգնի «Երկաթե գմբեթ» ՀՀՊ համակարգը

Բաքուն Իսրայելից կգնի «Երկաթե գմբեթ» ՀՀՊ համակարգը

PanARMENIAN.Net - Իսրայելը մտադիր է Ադրբեջանին հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) «Երկաթե գմբեթ» համակարգ վաճառել, հայտնում է ադրբեջանական 1news.az-ը երկրի խորհրդարանի պատգամավոր Եվդու Աբրամովի վրա հղումով:

«Այդ զինատեսակն արդեն պատրաստ է առաքման»,-ասել է պատգամավորը: Ըստ նրա, առաջիկայում ադրբեջանական բանակը կհամալրվի հեռահար գործողության նորագույն ռազմավարական զինատեսակներով:

«Երկաթե գմբեթ» համակարգը նախատեսված է 4-70 կմ հեռահարության չկառավարվող տակտիկական հրթիռներից պաշտպանվելու համար: Յուրաքանչյուր համակարգ կարող է պաշտպանել 150 քկմ տարածք: Համակարգը մշակել է իսրայելյան Rafael ընկերությունը:

ՀՀ անկախության 25-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսի ժամանակ ցուցադրվել են ՀՀ ԶՈւ նոր զինատեսակները: ՀՀ Զինված ուժերին է մատակարարվել «Իսկանդեր» հրթիռային համակարգի «Է»՝ արտահանման ենթակա մոդիֆիկացիան, 300 կմ հեռահարությամբ:

Կարդացեք նաև՝ Փորձագետը՝ Ադրբեջանին «Երկաթե գմբեթ»-ի վաճառքի լուրի մասին. Քիչ հավանական է տեխնոլոգիական գաղտնիքի տարածումը

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---