Փորձագետը՝ Ադրբեջանին «Երկաթե գմբեթ»-ի վաճառքի լուրի մասին. Քիչ հավանական է տեխնոլոգիական գաղտնիքի տարածումը

Փորձագետը՝ Ադրբեջանին «Երկաթե գմբեթ»-ի վաճառքի լուրի մասին. Քիչ հավանական է տեխնոլոգիական գաղտնիքի տարածումը

PanARMENIAN.Net - Իսրայելի կողմից Ադրբեջանին հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) «Երկաթե գմբեթ» համակարգի վաճառքը քիչ հավանական է: Այս մասին PanARMENIAN.Net ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:

Հոկտեմբերի 4-ին ադրբեջանական 1news.az-ը՝ երկրի խորհրդարանի պատգամավոր Եվդու Աբրամովի վրա հղումով հայտնել է, որ Իսրայելը մտադիր է Ադրբեջանին հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) «Երկաթե գմբեթ» համակարգ վաճառել:

«Խիստ կասկածանքով եմ վերաբերվում այդ թեմային: Համոզված չեմ, որ Իսրայելի՝ «Երկաթե գմբեթ» համակարգի ստեղծման գործում ԱՄՆ գործընկերները թույլ կտան, որպեսզի այդ զենքը հասանելի դառնա Ադրբեջանին. զենքը տեխնոլոգիական գաղտնիք է իրենից ներկայացնում, իսկ կա հավանականություն, որ Ադրբեջանի միջոցով այդ գաղտնի տեղեկատվությունը կհասնի Ռուսաստանին և Իրանին», - ասաց Մինասյանը:

Համակարգը մշակել է իսրայելյան Rafael ընկերությունը: ԱՄՆ-ն ֆինանսական ներդրում ունի «Երկաթե գմբեթ» նախագծում:

Նա ընդգծեց, որ բացի վերոնշյալից, պետք է հաշվի առնել Ադրբեջանի դեմ ուղղված զենքի մատակարարման ԱՄՆ էմբարգոյի գործոնը:

Մինասյանը նաև նկատեց, որ Ադրբեջանն այժմ ֆինանսական ոչ բարենպաստ պայմաններում է գտնվում, կրճատում է ռազմական բյուջեն, և եթե նույնիսկ գներ «Երկաթե գմբեթ» համակարգը, ապա այն «Իսկանդեր» հրթիռային համակարգի «Է» մոդիֆիկացիայի դեմ ոչ արդյունավետ կլիներ. «Այդ համակարգի՝ «Իսկանդեր»-ի դեմ էֆեկտիվության փորձարկում չի եղել, կասկածելի է: «Իսկանդեր»-ի հեռահարությունը շատ ավելի մեծ է»:

«Երկաթե գմբեթ» համակարգը նախատեսված է 4-70 կմ հեռահարության չկառավարվող տակտիկական հրթիռներից պաշտպանվելու համար: Յուրաքանչյուր համակարգ կարող է պաշտպանել 150 քկմ տարածք:

ՀՀ Զինված ուժերին է մատակարարվել «Իսկանդեր» հրթիռային համակարգի «Է»՝ արտահանման ենթակա մոդիֆիկացիան՝ 300 կմ հեռահարությամբ:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---