ՀՀ-ից ուղարկված հումանիտար օգնության շարասյունը ժամանել է Սիրիա 7 հոկտեմբերի 2016 - 13:54 AMT PanARMENIAN.Net - Հայաստանից Սիրիա ուղարկված մարդասիրական օգնությունը տեղ է հասել։ ՀՀ ԱԳՆ ֆեյսբուքյան պաշտոնական էջը տեղեկացնում է, որ հումանիտար օգնության շարասյունը ժամանել է Սիրիա։ ՀՀ նախագահի հանձնարարությամբ սիրիական հակամարտությունից տուժած բնակիչներին աջակցելու համար Հայաստանից երկու ինքնաթիռ մարդասիրական օգնություն է ուղարկվել Սիրիա։ Բեռները մակագրված են եղել․ «Խաղաղության ջերմ մաղթանքներով Հայաստանից՝ Սիրիայի եղբայրական ժողովրդին»: Հայաստանից մարդասիրական օգնություն տեղափոխող առաջին ինքնաթիռը Սիրիա էր ժամանել ժամանել հոկտեմբերի 3-ին։ Սիրիայի հակամարտությունից տուժած բնակիչներին մարդասիրական օգնություն ուղարկելու նպատակով ՀՀ կառավարության հոկտեմբերի 6-ի նիստում որոշվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամին փոխանցելու համար արտաքին գործերի նախարարությանը պահուստային ֆոնդից հատկացնել 46 մլն 33.000 դրամ: ՀՀ ԱԳ նախարարին հանձնարարվել է հատկացվող գումարը «Հայաստան» համահայկական հիմնադրամին տրամադրել նվիրաբերության պայմանագրի հիման վրա: Սեպտեմբերի 30-ին ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Սիրիայում ռազմական իրավիճակի կտրուկ սրման առնչությամբ: Հալեպում ստեղծված դրության պատճառով «ՀԱԼԷՊ» հասարակական կազմակերպությունը ստացել է ավելի քան 600 խնդրագիր Հալեպում բնակվող կարիքավոր և խնդիրների առջև հայտնված սիրիահայերից` օգնելու նրանց տեղափոխվել Հայաստան՝ ձեռք բերելով Լիբանանից դեպի Հայաստան մեկ ուղղությամբ տոմս։Ելնելով վերոհիշյալից, «ՀԱԼԷՊ» կազմակերպությունը կոչ է անում բոլոր բարերարներին՝ հնարավորությունների սահմաններում աջակցություն ցուցաբերել ծանր դրությունում հայտնված և օգնության խնդրանքով դիմած մեր հայրենակիցներին տեղափոխվելու Լիբանանից Հայաստան՝ որպես ապահով երկիր։Անհրաժեշտ գումարը Լիբանանից Հայաստան տեղափոխվելու համար կազմում է 500 ԱՄՆ դոլար: Կարդացեք նաև՝ Հալեպի բնակիչները մոտ 1.5 տոննա սննդամթերք են ստացել Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն ազատ են արձակվել Նրանք 3 ամիս չեն կարողանալու վարել իրենց հաղորդումը |