Հալեպի բնակիչները մոտ 1.5 տոննա սննդամթերք են ստացել

Հալեպի բնակիչները մոտ 1.5 տոննա սննդամթերք են ստացել

PanARMENIAN.Net - Սիրիական Հալեպ քաղաքի Արիան թաղամասի բնակիչները մոտ 1.5 տոննա սննդամթերք են ստացել:

«Հալեպ քաղաքի Արիան թաղամասի բնակիչներին փոխանցվել է մոտ 1,5 տոննա սննդամթերք՝ շաքար, ալյուր, բրինձ, թեյ և պահածոներ»,- Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաշտեցման ռուսական կենտրոնի հաղորդագրությանը հղումով հաղորդում է Gazeta.ru-ն:

Հաշտեցման հարցերով ռուսական կենտրոնը նաև հայտնել է, որ խաղաղ բնակիչների համար, որոնք հեռանում են անօրինական զինված խմբավորումների հսկողության տակ գտնվող թաղամասերից, շարունակում են աշխատել տաք սննդի և առաջին անհրաժեշտության պարագաների տրամադրման կետերը:

Հալեպում ստեղծված դրության պատճառով «ՀԱԼԷՊ» հասարակական կազմակերպությունը ստացել է ավելի քան 600 խնդրագիր Հալեպում բնակվող կարիքավոր և խնդիրների առջև հայտնված սիրիահայերից` օգնելու նրանց տեղափոխվել Հայաստան՝ ձեռք բերելով Լիբանանից դեպի Հայաստան մեկ ուղղությամբ տոմս։Ելնելով վերոհիշյալից, «ՀԱԼԷՊ» կազմակերպությունը կոչ է անում բոլոր բարերարներին՝ հնարավորությունների սահմաններում աջակցություն ցուցաբերել ծանր դրությունում հայտնված և օգնության խնդրանքով դիմած մեր հայրենակիցներին տեղափոխվելու Լիբանանից Հայաստան՝ որպես ապահով երկիր։Անհրաժեշտ գումարը Լիբանանից Հայաստան տեղափոխվելու համար կազմում է 500 ԱՄՆ դոլար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---