10 հոկտեմբերի 2016 - 14:24 AMT
Կառավարության աշխատակազմի ֆինանսական վարչության պետն ազատվել է պաշտոնից

Վարչապետ Կարեն Կարապետյանը հոկտեմբերի 7-ի հրամանով ազատել է Ռուզաննա Վարդանյանին կառավարության աշխատակազմի ֆինանսական և հաշվապահական հաշվառման վարչության պետի պաշտոնից:

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետով և 33-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետով`

Ռուզաննա Վարդանյանին 2016 թվականի հոկտեմբերի 10-ից ազատել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ֆինանսական և հաշվապահական հաշվառման վարչության պետի պաշտոնից»,- նշված է որոշման տեքստում:

Հոկտեմբերի 6-ին կառավարության նիստի ժամանակ ընդունված որոշումների համաձայն պաշտոնից ազատվել էին նաև քաղշին և առողջապահության նախարարությունների աշխատակազմերի ղեկավարները: