15 հոկտեմբերի 2016 - 12:36 AMT
ՄԱԿ գլխավոր քարտուղար. Սիրիական կարգավորումը պետք է առաջնային լինի կազմակերպության համար

Աջակցությունը սիրիական կարգավորմանը պետք է առաջնային նպատակներից մեկը դառնա ՄԱԿ-ի համար: Նման կարծիք է հայտնել ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը France-24 հեռուստաալիքին:

«Սիրիան պետք է առաջնային խնդիր դառնա ՄԱԿ համար: ՄԱԿ-ը պարտավորություն ունի Սիրիայի ժողովրդի առջև»,-ասել Գուտերեշը:

«Մենք պետք է երախտապարտ լինենք Սիրիայի ժողովրդին այլոց հանդեպ շռայլության համար: Երբ ես ՄԱԿ գլխավոր հանձնակատարն էի փախստականների գծով, դեռ սիրիական հակամարտությունից առաջ, Սիրիան, բացելով սահմանը, իր տարածքում ավելի քան 2 մլն իրաքցու ընդունեց` անհավանական հյուրընկալություն դրսևորելով»,-հիշեցրել է նա, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ըստ Գուտերեշի, սիրիացիները օգնել են նաև պաղեստինցի փախստականներին:

Գուտերեշը հավելել է, որ սիրիական ճգնաժամն այնքան վտանգավոր է բոլորի համար, որ, հուսով է, որ հակամարտության բոլոր մասնակիցները այնուամենայնիվ կգիտակցեն դա և խաղաղության հաստատումը հնարավոր կդառնա:

Ավելի վաղ Անտոնիու Գուտերեշը հայտարարել էր, որ ակնկալում է ԱՄՆ-ից և ՌԴ-ից, որ նրանք ահաբեկչության դեմ արդյունավետ պայքարի և կայուն խաղաղության հաստատման համար պայմաններ կստեղծեն:

Գրոհայինները շարունակում են գնդակոծել Հալեպի բնակելի թաղամասերը` արևելյան շրջանների բնակիչներին որպես պատանդ պահելով, չարտորնելով հումանիտար բեռների առաքումը: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով վերջին 2 շաբաթում քաղաքում ավելի քան 300 մարդ է զոհվել, մոտ 1000-ը տուժել է:

Ընթերցեք նաև. ՄԱԿ նորընտիր գլխավոր քարտուղարը ԱՄՆ-ից և ՌԴ-ից ահաբեկչության դեմ արդյունավետ պայքար է ակնկալում