ՄԱԿ նորընտիր գլխավոր քարտուղարը ԱՄՆ-ից և ՌԴ-ից ահաբեկչության դեմ արդյունավետ պայքար է ակնկալում

ՄԱԿ նորընտիր գլխավոր քարտուղարը ԱՄՆ-ից և ՌԴ-ից ահաբեկչության դեմ արդյունավետ պայքար է ակնկալում

PanARMENIAN.Net - ՄԱԿ նորընտիր գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշն ակնկալում է ԱՄՆ-ից և ՌԴ-ից, որ նրանք ահաբեկչության դեմ արդյունավետ պայքարի և կայուն խաղաղության հաստատման համար պայմաններ կստեղծեն:

ՄԱԿ Գլխավոր վեհաժողովը ՄԱԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում հաստատել է Պորտուգալիայի նախկին վարչապետ Անտոնիու Գուտերեշին, որի թեկնածությունն ավելի վաղ հավանություն էր ստացել Անվտանգության խորհրդում:

Գուտերեշը կստանձնի պաշտոնը 2017-ի հունվարի 1-ից:

«ԱՄՆ-ից ես նույնն եմ ակնկալում, ինչ Ռուսաստանից` որ արդյունավետ պայմաններ ստեղծվեն, որպեսզի աշխարհում գլխավոր առաջնությունը խաղաղությունը դառնա: Դա անհրաժեշտ է ահաբեկչության դեմ արդյունավետ պայքարի համար»,-ասել է նա, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Նոր գլխավոր քարտուղարը հուսով է, որ Մոսկվան ու Վաշինգտոնը կկարողանան հաղթահարել հակասությունները:

«Անշուշտ, ԱՄՆ-ն ու ՌԴ-ն կենտրոնական երկրներն են այսօրվա աշխարհում: Ուրախ եմ, որ Սիրիայի գծով բանակցությունները կվերսկսվեն: Ես վստահ եմ, որ եթե այդ երկրները մերձենան, նրանք հսկայական հնարավորություն կունենան համախմբելու մյուսներին»,-ասել է Գուտերեշը:

Ընթերցեք նաև. ՄԱԿ ԱԽ-ն աշխատում է Սիրիայի գծով Նոր Զելանդիայի ներկայացրած բանաձևի վրա

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---