ԻՊ-ն ավելի քան 30.000 օտարերկրացու է անդամագրել սոցցանցերում18 հոկտեմբերի 2016 - 17:02 AMT PanARMENIAN.Net - Ահաբեկչական «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը համացանցի միջոցով իր շարքերն է ներգրավել ավելի քան 30.000 օտարերկրացու: Նման տվյալներ է բերել Իսպանիայի անվտանգության գծով պետքարտուղար Ֆրանսիսկո Մարտինեսը: «ԻՊ-ն կարողացել է ավելի քան 30.000 օտարերկրացու անդամագրել Սիրիայում և Իրաքում մարտական գործողությունների մասնակցելու համար»,-հայտարարել է Մարտինեսը իսպանական Լեոնում ` տեղեկատվական անվտանգության միջազգային հանդիպմանը, որը կազմակերպել էր Կիբերանվտանգության ազգային ինստիտուտը (INCIBE), հայտնում է ՌԻԱ Նովոստին: Նա նաև հավելել է, որ ԻՊ-ն «հսկայական որակական և քանակական առաջընթաց է գրանցել կիբերահաբեկչության ոլորտում» և որ Իսպանիայի և Քաղաքացիական գվարդիայի գործողությունների մեծ մասը ահաբեկչության դեմ պայքարում «վերաբերում են համացանցում ահաբեկիչների քարոզչության, ծայրահեղականացման և ահաբեկչական կազմակերպություններին անդամագրելու դեմ պայքարին»: ԵՄ ահաբեկչության դեմ պայքարի և անվտանգության հանձնակատար Ջուլիան Քինգն իր հերթին հայտարարել է, որ Մոսուլի գրավման հետևանքով Եվրոպայում ջիհադականներ կարող են հայտնվել, որոնք մեկնել էին ԵՄ-ից ծայրահեղական «Իսլամական պետության» շարքերում կռվելու նպատակով: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |