ՀՀ հավաքականը նահանջել է 13 տեղով ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում20 հոկտեմբերի 2016 - 17:43 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 20-ին հրապարակվել է ՖԻՖԱ-ի դասակարգման նոր աղյուսակը: Հայաստանի հավաքականը նահանջել է 13 տեղով և զբաղեցնում է 125-րդ հորիզոնականը` 270 միավորով: Աղյուսակը գլխավորում է Արգենտինան (1621 միավոր), Գերմանիան երկրորդն է (1465), Բրազիլիան՝ երրորդը (1410): 122-րդ տեղում է Վրաստանի հավաքականը՝ 276 միավորով, ՀՀ ազգային հավաքականին զիջող երկրների շարքում են Տաջիկստանը` 140-րդ տեղ (227), Մոլդովան՝ 173-րդ (119): 2018թ. Աշխարհի առաջնության ընտրական փուլում ՀՀ հավաքականը 4 անընդմեջ պարտություն է կրել: Չեխիայի, Դանիայի, Ռումինիայի և Լեհաստանի հավաքականների հետ հանդիպումներում մեր ֆուտբոլիստներին հաջողվել է գրավել մրցակցի դարպասը միայն մեկ անգամ (Լեհաստանի դեմ խաղում), իսկ բաց են թողել 11 գնդակ: Կարդացեք նաև՝ «Հայկական ֆուտբոլի սան է, ծանոթ է եվրոպական ֆուտբոլի նրբություններին». Մասնագետները՝ նոր մարզչի մասին Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |