Պատգամավոր. Գազի գնի նվազումը կնպաստի նաև էլէներգիայի և բենզինի էժանացմանը 3 նոյեմբերի 2016 - 12:37 AMT PanARMENIAN.Net - Գազի սակագնի իջեցումն ուղղակիորեն ազդելու է էլեկտրաէներգիայի և բենզինի սակագնի իջեցման վրա: Այս մասին նոյեմբերի 3-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը՝ նշելով, որ Հանրապետությունում ամենաշատ գազ սպառող ընկերությունները ՋԷԿ-երն են, հետևաբար, եթե գազի գինն իջնում է, ապա էլեկտրաէներգիայի սակագինը նույնպես պետք է իջնի: «Հայաստանն այն երկիրն է, որը գազաֆիկացման մակարդակով առաջին տեղում է, և այստեղ մեքենաները հիմնականում որպես վառելիք օգտագործում են գազ: Գազալցակայանների 50-60 տոկոսը մտնում է 10 հազար և ավել խորանարդ մետր գազ օգտագործողների մեջ, ուստի նրանց համար 280 դոլարանոց գազը կարժենա 253 դոլար, հետևաբար, կարծում եմ, որ սա կնպաստի, որ բենզինի գինն էլ իջնի»,- ասել է նա, մեջբերում է A1plus.am-ը: Այվազյանը նշել է նաև, որ գազի սակագնի իջեցումը որևէ կերպ չի ազդելու ՀՀ բյուջեի վրա. «Այս բոլոր իջեցումները պետական բյուջեի վրա որևէ լրացուցիչ ծախս չեն բերելու, անգամ մեկ լումա կոմպենսացման առումով հարկատուների գումարից չի գնալու»: Հարցին, թե երկարաժամկետ են արդյոք նման իջեցումները, Այվազյանը պատասխանել է, թե օրենքով առնվազն վեց ամիս Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը չի կարող որևէ փոփոխություն անել այդ որոշման մեջ: Նոյեմբերի 1-ին հայտնի է դարձել, որ «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությունը մտադիր է դիմել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով` Հայաստանի Հանրապետությունում սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման հայտով՝ գազը սպառողների համար կէժանանա 7.7 դրամով, բացի այդ՝ կստեղծվեն սպառողների նոր խմբեր, որոնց համար սակագինը նորովի կհաշվարկվի։ Կարդացեք նաև՝ «Գազպրոմ Արմենիա»-ն ներկայացրել է գազի սակագնի նվազեցման հիմնավորումները Հղումներ թեմայով. Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան․ Ալմաթիի հռչակագիրը խաղաղության պայմանագրում ներառելու հարցը կքննարկվի մայիսի 10-ին Վարչապետին հացրել են, թե ինչո՞ւ Բաքուն չի համաձայնում Ալմաթիի հռչակագիրը ներառել նաև խաղաղության պայմանագրում Բայրամովը ՀՀ հետ հարաբերությունների կարգավորումը քննարկել է ԵԱՀԿ գործող նախագահի հետ Կողմերը մտքեր են փոխանակել երկկողմ և տարածաշրջանային այլ հարցերի շուրջ Պետդեպի խոսնակը հրաժարվել է մեկնաբանել ԱՄՆ դեսպանի այցը Շուշի Նա չի մեկնաբանել նաև Ալմաթիում կայանալիք ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը Միրզոյան. Այդ «պինգ-պոնգ դիվանագիտությամբ» արդեն հաջողվել է համաձայնության գալ բազմաթիվ հարցերի շուրջ Նա նաև զգուշավոր լավատեսություն է հայտնել առաջիկայում Ալմաթիում սպասվող բանակցությունների առումով |