Գազը սպառողների համար կէժանանա 7.7 դրամով

Գազը սպառողների համար կէժանանա 7.7 դրամով

PanARMENIAN.Net - «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությունը մտադիր է դիմել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով` Հայաստանի Հանրապետությունում սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման հայտով։

Ընկերության հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայությունը ներկայացրել է առաջարկվող փոփոխությունները։

Գործող սակագները՝

1) ամսական մինչև 10 հազար մ³ սպառում ունեցող սպառողներին վաճառվող յուրաքանչյուր 1000 մ³ բնական գազի սակագինը` 146.700 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը,

2) ամսական 10 հազար մ³ և ավելի սպառում ունեցող սպառողներին վաճառվող յուրաքանչյուր 1000 մ³ բնական գազի` յուրաքանչյուր ամսվա սակագնի հաշվարկման բանաձևը՝ P = 257.56 * E, որտեղ` P—ն 10 հազար մ³ և ավելի սպառում ունեցող սպառողներին վաճառվող բնականգազի յուրաքանչյուր հաշվետու ամսվա սակագինն է (դրամ/1000 մ³)՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը, E—ն յուրաքանչյուր հաշվետու ամսվան նախորդող ամսվա 25-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հրապարակված մեկ ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքի մեծությունն է:

Առաջարկվող սակագները՝

1) ընտանեկան կամ սոցիալական նպաստի իրավունք ունեցող սպառողներին (նորսպառողական խումբ) տարեկան մինչև 600 մ³ բնական գազի համար՝ վաճառվող յուրաքանչյուր 1000 մ³ բնական գազի սակագինը 100.000 դրամ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը:

2) ջերմոցային տնտեսություններին (նոր սպառողական խումբ) նոյեմբերի 1-ից մինչև մարտի 31-ը ներառյալ վաճառվող յուրաքանչյուր 1000 մ³ բնական գազի`յուրաքանչյուր ամսվա սակագնի հաշվարկման բանաձևը՝ Pջ = 212 * E, որտեղ` Pջ—ն ջերմոցային տնտեսություններին նոյեմբերի 1-ից մինչև մարտի 31-ը ներառյալ վաճառվողբնական գազի յուրաքանչյուր հաշվետու ամսվա սակագինն է (դրամ/1000 մ³)՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը, E-ն յուրաքանչյուր հաշվետու ամսվան նախորդող ամսվա 25-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հրապարակված մեկ ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքի մեծությունն է։

3) վերամշակող կազմակերպություններին (նոր սպառողական խումբ) վաճառվող յուրաքանչյուր 1000 մ³ բնական գազի՝ յուրաքանչյուր ամսվա սակագնի հաշվարկման բանաձևը՝ Pվ = 212 * E, որտեղ` Pվ—ն վերամշակող կազմակերպություններին վաճառվող բնական գազի յուրաքանչյուր հաշվետուամսվա սակագինն է (դրամ/1000 մ³)՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը,

4) ամսական մինչև 10 հազարմ³ սպառում ունեցող սպառողներին վաճառվող յուրաքանչյուր 1000 մ³ բնական գազի սակագինը 139.000 դրամ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը,

5) ամսական 10 հազար մ³ և ավելի սպառում ունեցող սպառողներին վաճառվող յուրաքանչյուր 1000 մ³ բնական գազի` յուրաքանչյուր ամսվա սակագնի հաշվարկման բանաձևը՝ P = 242.1 * E, որտեղ` P—ն 10 հազար մ³ և ավելի սպառում ունեցող սպառողներին վաճառվող բնականգազի յուրաքանչյուր հաշվետու ամսվա սակագինն է (դրամ/1000 մ³)՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը։

Հայաստանի Հանրապետության ներքին շուկայում բնական գազի սպառման ծավալների աճի խթանման և գազասպառող կազմակերպությունների գործունեության ընդլայնման խրախուսման նպատակով՝ ամսական 10 մ³ և ավելի սպառում ունեցող բոլորսպառողներին՝ բացառությամբ ԱԳԼՃԿ-ների, ՀՀ Պետական բյուջեից ֆինանսավորվող կազմակերպությունների և ջերմակայանների կողմից ներքին շուկայի պահանջարկի բավարարման համար էլեկտրաէներգիայի արտադրության նպատակով սպառվող բնական գազի, սակագնի հայտին կից ներկայացվող տեղեկանքում բերված սպառման ծավալներից ավել սպառված յուրաքանչյուր 1000 մ³գազի գինը կհաշվարկվի 212 * E բանաձևով:

Նոր ստեղծվող գազասպառող ձեռնարկությունների համար, որոնց ամսական սպառումը կկազմի 10 հազար մ³ և ավելի, գազամատակարարման պայմանները և սակագների մեծությունները կորոշվեն լրացուցիչ՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ համատեղ քննարկումների արդյունքում:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---