Գլխավոր մարզիչ. «Ցանկացել եմ տեսնել հավաքականում Յուրա Մովսիսյանին, բայց Հայրապետյանի պատասխանը գիտեք» 3 նոյեմբերի 2016 - 14:13 AMT PanARMENIAN.Net - Ավանի ֆուտբոլի ակադեմիայում տեղի է ունեցել Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի ներկայացումն ու նոր պաշտոնում առաջին ասուլիսը։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Հարցին, թե Հայրապետյանը թույլ չի տալիս որոշ ֆուտբոլիստների հրավիրել հավաքական, և ինչպե՞ս է գլխավոր մարզիչը վերաբերվում դրան, պատասխանել է ինքը՝ ՀՖՖ նախագահը. «Ես նման բան երբեք չեմ ասել: Ի՞նչ է նշանակում, որ որոշակի ֆուտբոլիստների չեմ թողնելու հրավիրել: Ես կոնկրետ ֆուտբոլիստի անուն եմ տվել, ու բոլորը գիտեն, թե ինչի համար: Վերջին երեք տարում Յուրա Մովսիսյանը, երբ խաղացել է հավաքականում, ավելի շատ վնաս է տվել հավաքականին, քան օգուտ: Այդպիսի անկարգապահ ֆուտբոլիստ պե՞տք է հավաքականին»: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը 2016-ի մարտին հայտարարել էր, որ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի որոշ առաջատարներ այլևս չեն հրավիրվելու ազգային ընտրանի: «Յուրա Մովսիսյանին, Ռոբերտ Արզումանյանին ու Գևորգ Կասպարովին հավաքական չհրավիրելն իմ պահանջն է. նրանք այլևս չեն լինելու մեր գլխավոր թիմում: Նշված ֆուտբոլիստների վերջին 2 տարիների ելույթները հավաքականում ձեր աչքի առջև են եղել: Թող մեկն ինձ ասի, որ Մովսիսյանը և Արզումանյանը նվիրված պայքարել ու խաղացել են: Այո, նրանք ունեն ֆուտբոլային բարձր որակներ, բայց դա չի նշանակում, որ հավաքականը նրանց համար զբոսանքի կամ զվարճանքների վայր է, որ գան ու զվարճանան», - ասել էր նա: Գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը, իր հեթին, նկատել է. «Ես ցանկացել եմ Յուրային տեսնել հավաքականում, բայց ֆեդերացիայի նախագահի պատասխանը բոլորդ գիտեք: Խոսել ենք ՀՖՖ նախագահի հետ, համաձայնության ենք եկել: Ռոբերտ Արզումանյանի թեման չենք քննարկել, քանի որ նա ինքնակամ է հեռացել հավաքականից: Այդ մասին արդեն խոսելն ավելորդ է: Հավաքականում անպայման լինելու են փոփոխություններ: Բայց դրանց մասին այս պահին չեմ խոսա», -մեջբերում է Armfootball.com-ը: Հարցին, թե արդյոք Հայրապետյանն իր մեղավորությունը չի տեսնում հավաքականի անհաջողությունների հարցում, ՀՖՖ նախագահն ասել է. «Իհարկե, ֆեդերացիան մեղավոր է, այդ թվում և ես: Յուրաքանչյուր անհաջողություն էլ ֆեդերացիայի մեղքն է, երբեք չեմ հերքել: Բայց եղել են նաև օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներ: Հենց առաջին րոպեից հեռացում, վնասվածքներ»: Հիշեցմանը, թե վերջերս սպորտի նախարար Հրաչյա Ռոստոմսյանը հայտարարել է, որ պատրաստվում է ֆուտբոլի իսկական մասնագետներին հրավիրել քննարկման համար` ստեղծված իրավիճակից դուրս գակու հարցի շուրջ, Հայրապետյանն ասել է. «Ես նրան խորհուրդ կտայի զբաղվել ատամնաբույժի գործով, դա նրա մոտ ավելի լավ է ստացվում: Եթե ՖԻՖԱ-ի կանոնակարգը կարդա, կիմանա, որ եթե սպորտի նախարարությունը խառնվի գործերին, ապա ֆեդերացիային կորակազրկեն»: Հայտարարվել է, որ Պետրոսյանը չի շարունակելու մարզել «Յյուրիխ» պատանեկան ակումբը: Ֆեդերացիայի նոր տեխնիկական տնօրենն է Մադրիդի «Ատլետիկոյի» նախկին տնօրենը: Կաշխատի նաև չորս մարզիչ, դարպասապահների մարզիչ: Խոսքը մանկապատենական ֆուտբոլի մասին է: Հարթին, թե արդեն հայտնի է՝ ով է գլխավորելու երիտասարդական հավաքականը, Հայրապետյանը հայտնել է. «Արթուր Պետրոսյանն առաջարկել է Արթուր Ոսկանյանի թեկնածությունը, ես էլ հաստատել եմ»: Հոկտեմբերի 19-ին հայտնի է դարձել, որ նախկին ֆուտբոլիստ Արթուր Պետրոսյանը կգլխավորի Հայաստանի ազգային հավաքականը: Պետրոսյանը Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ էր, շվեյցարական «Ցյուրիխ-2» թիմի գլխավոր մարզիչ: Կարդացեք նաև՝ «Հայկական ֆուտբոլի սան է, ծանոթ է եվրոպական ֆուտբոլի նրբություններին». Մասնագետները՝ նոր մարզչի մասին Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Եվրախորհրդարանը կոչ է արել կասեցնել էներգետիկ գործակցությունը Բաքվի հետ և պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ Ասվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումներն անհամատեղելի են COP 29–ը ընդունող երկիր լինելու հետ Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Oգտատերերը ևս կարող են ստեղծել իրենց սեփական ավատարները Երևանում իրազեկման ակցիաներ են անցկացվել, փողոցներ փակվել Դավթաշենում քաղաքացիները 15 րոպեով փակել էին ճանապարհը ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել |