Շտայնմայեր. Քրդամետ պատգամավորների ձերբակալությունը վկայում է Թուրքիայում վիճակի վատթարացման մասին

Շտայնմայեր. Քրդամետ պատգամավորների ձերբակալությունը վկայում է Թուրքիայում վիճակի վատթարացման մասին

PanARMENIAN.Net - Թուրքիայում քրդամետ Ժողովրդների դեմոկրատական կուսակցության անդամ խորհրդարանի պատգամավորների ձերբակալությունից հետո ԳԴՀ արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը ԱԳՆ է կանչել Գերմանիայում Թուրքիայի գործերի հավատարմատարին:

«Գիշերը տեղի ունեցած քրդամետ պատգամավորների ձերբակալությունը, նախարարի կարծիքով, վկայում է Թուրքիայում վիճակի կտրուկ վատթարացման մասին»,-ասվում է Գերմանիայի ԱԳՆ հայտարարության մեջ, գրում է Deutsche Welle-ն:

«Ոչ ոք չի վիճարկում ահաբեկչության սպառնալիքի դեմ պայքարելու և հեղաշրջման փորձի հետևանքների վերացման բոլոր իրավական մեթոդները կիրառելու Թուրքիայի իրավունքը: Սակայն, դա չպետք է արդարացում լինի քաղաքական ընդդիմության բերանը փակելու և նույնիսկ բանտ նետելու համար»,-ասվում է փաստաթղթում:

Գերմանիայի ԱԳՆ հայտարարության մեջ ասվում է, որ Գերմանիան, «հաշվի առնելով խորը պատմական հարաբերությունները Թուրքիայի հետ», չի կարող լռել` Թուրքիայի կառավարությունն անհապաղ պետք է իրազեկվի Գերմանիայի պաշտոնական դիրքորոշման մասին:

Նոյեմբերի լույս 4 գիշերը Թուրքիայում ձերբակալվել է քրդամետ կուսակցության 16 անդամ, այդ թվում կուսակցության համանախագահներ Սելահադդին Դեմիրթաշն ու Ֆիգեն Յուկսեդաղը: Ձերբակալությունները տեղի են ունեցել միաժամանակ Թուրքիայի մի քանի քաղաքներում, մասնավորապես, Անկարայում, Դիարբեքիրում, Մարդինում: Պատգամավորները ձերբակալվել են այն պատճառաբանությամբ, որ չեն ներկայացել դատարան ցուցմունքներ տալու համար:

Ընթերցեք նաև. Թուրքիայում ձերբակալված քրդամետ պատգամավորներից մեկն ազատ է արձակվել

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---