Թուրքիայում ձերբակալել են քրդամետ կուսակցության համանախագահ Դեմիրթաշին 4 նոյեմբերի 2016 - 10:32 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի լույս 4 գիշերը Թուրքիայում ձերբակալվել է քրդամետ կուսակցության 16 անդամ, այդ թվում կուսակցության համանախագահներ Սելահադդին Դեմիրթաշն ու Ֆիգեն Յուկսեդաղը: Ձերբակալությունները տեղի են ունեցել միաժամանակ Թուրքիայի մի քանի քաղաքներում, մասնավորապես, Անկարայում, Դիարբեքիրում, Մարդինում: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Դիարբեքիրի հանրապետական դատախազությունը Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) համանախագահ Սելահեթթին Դեմիրթաշի նկատմամբ հետաքննություն է սկսել: Նրանք ձերբակալվել են այն պատճառաբանությամբ, որ չեն ներկայացել դատարան ցուցմունքներ տալու համար, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Այդ մասին պաշտոնապես ասվում է Թուրքիայի վարչապետի մամուլի և տեղեկատվության գլխավոև դեպարտամենտի հայտարարության մեջ: «Պատգամավորի անձեռնմխելիությունը վերացնելուց հետո որոշ խորհրդարանականների մեղադրանքներ են ներկայացվել և նրանք կանչվել են դատարան ցուցմունքներ տալու: Մի շարք պատգամավորներ անտեսել են դա, որի պատճառով որոշվել է ձերբակալել նրանց»,-ասվում է փաստաթղթում: Հետաքննությունը Դեմիրթաշին որպես կասկածյալ է ներգրավել «Ժողովրդին օրենքներին չենթարկվելու կոչ անելու, Թուրքիայի Հանրապետության դատական օրգանները անարգելու, նախագահին վիրավորելու, հանցանքն ու հանցավորին գովաբանելու» մեղադրանքով: Հոկտեմբերի 27-ին ունեցած բողոքի ցույցի ժամանակ Դեմիրթաշը ելույթում մասնավորապես ասել է. «Կատարվածը չենք ընդունելու որպես սովորական իրադարձություն: Մինչ այժմ միշտ վաղաժամ ընտրություններ ենք տեսել: Սրանից հետո վաղաժամ ընտրություններ չեն լինելու. Պայքարելու ենք մինչև քաղաքապետարանները վերադարձնեն մեզ: 81 նահանգում (Թուրքիայի-խմբ.) փողոց են դուրս գալու մեր բոլոր ընկերները: Հետքայլ չի լինելու»: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |