Թուրքիայում ԺԴԿ պատգամավորներին մանդատից զրկելը կարող է նոր ընտրությունների պատճառ դառնալ

Թուրքիայում ԺԴԿ պատգամավորներին մանդատից զրկելը կարող է նոր ընտրությունների պատճառ դառնալ

PanARMENIAN.Net - Թուրքիայում քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսացկության» (ԺԴԿ-HDP) պատգամավորներին մանդատից զրկելը կարող է նոր ընտրությունների պատճառ դառնալ։

Թուրքիայում քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսացկության» (ԺԴԿ-HDP) նահանգային և կենտրոնական ներկայացուցիչների նկատմամբ հետապնդումներ են սկսվել։ Նոյեմբերի 4-ին ձերբակալվել է կուսակցության 11 պատգամավոր, այդ թվում համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշը և Ֆիգեն Յուսեքդաղը։ Ձերակալված պատգամավորներից 9-ի նկատմամբ կալանավորման որոշում է կայացվել։

Այս մասին թուրքական Sondakika լրատվական կայքին հղումով գրում է Ermenihaber.am-ը՝ նշելով, որ Թուրքիայում պատգամավորին մանդատից զրկելու գործող կարգի համաձայն՝ ձերբակալված կամ կալանավորված պատգամավորը շարունակում է պահպանել իր մանդատը, նա կարող է ստանալ իր աշխատավարձը, հեռակա կարգով հարցեր և առաջարկներ ուղղել մեջլիսին։

Պատգամավորը մանդատից զրկվում է միայն այն ժամանակ, երբ իր նկատմամբ կայացված դատական վճիռը հաստատվում է Գերագույն դատարանի կողմից, ապա ընթերցվում է մեջլիսում։

Եթե ԺԴԿ 59 պատգամավորից 28-ը կորցնի մանդատը, ապա ըստ սահմանադրության, 3 ամսվա ընթացում նոր ընտրություններ պետք է անցկացվեն։ Բացի այդ ԺԴԿ խմբակցությունը կարող է ամբոջ կազմով հրաժարական ներկայացնել, սակայն այս դեպքում հրաժարականը ընդունելի չի համարվում, եթե չի հաստատվում մեջլիսի կողմից։

Կարդացեք նաև՝Թուրքիայում կալանավորվել է ընդդիմադիր Cumhuriyet թերթի ղեկավար կազմը

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---