Ավստրիայի խորհրդարանի խմբակցությունները կոչ են անում սառեցնել Թուրքիա-ԵՄ բանակցությունները

Ավստրիայի խորհրդարանի խմբակցությունները կոչ են անում սառեցնել Թուրքիա-ԵՄ բանակցությունները

PanARMENIAN.Net - Ավստրիայի խորհրդարանում խմբակցություն ունեցող 6 կուսակցություն Թուրքիայի դեմ համատեղ հռչակագիր է ստորագրել՝ կոչ անելով առկախել Թուրքիա-ԵՄ բանակցությունները:

Թուրքական Abhaber լրատվամիջոցին հղումով Ermenihaber.am-ը գրում է, որ Ավստրիայի «Սոցիալ -դեմոկրատական» կուսակցության խմբակցության նախագահ Անդրեաս Շիդերը, «ժողովրդական» կուսակցության խմբակցության նախագահ Ռայնհոլդ Լոպատկան, «Ազատություն» կուսակցության նախագահ Հանս-Քրիստիան Ստրաչեն, «Կանաչների» կուսակցության պատգամավոր Այգյուլ Բերիվան Ասլանը, «Նոր Ավստրիա» կուսակցության խմբակցության նախագահ Մատիաս Շտրոլցը և «Team Stronach» կուսակցության խմբակցության նախագահ Ռոբարտ Լուգարը խորհրդարանում տեղի ունեցած համատեղ մամուլի ասուլիսում նեկայացրել են հռչակագրի բովանդակությունը:

Ավստրիացի գործիչները նշել են, որ հռչակագրում կոչ է արվել առկախել Թուրիքա-ԵՄ բանակցությունները, ինչպես նաև ազատ արձակել ձերբակալված Թուրքիայի ընդդիմադիր, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) անդամ պատգամավորներներին և լրագրողներին:

Հռչակագրում, մասնավորապես, նշվել է, որ հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո երկրում հայտարարված արտակարգ դրության շրջանակներում տեղի ունեցող հետապնդումներն ու ձերբակալությունները անհանգստացնող են:

Ավելի վաղ Ավստրիայի ԱԳ նախարար Սեբաստիան Կուրցը հայտարարել էր, որ բացառում է Եվրամիությանը Թուրքիայի անդամակցությունը: Իսկ 2016 թվականի օգոստոսի 20­-ին «Քուրդստանի բանվորական» կուսակցության կողմնակիցների Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում անցկացրած ցույցի պատճառով Ավստրիայում Թուրքիայի դեսպանը հետ է կանչվել Անկարա, և արդեն 3 ամիս է ինչ Թուրքիան Ավստրիայում դեսպան չունի:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---