System Of A Down-ը կդառնա Park Live փառատոնի առաջատարը24 նոյեմբերի 2016 - 13:03 AMT PanARMENIAN.Net - Ամերիկյան System Of A Down ռոք խումբը կլինի 2017-ի Park Live երաժշտական փառատոնի առաջատարը: Այդ մասին ասվում է փառատոնի պաշտոնական կայքում հրապարակված միջոցառման կազմակերպիչների հաղորդագրության մեջ: Փառատոնը կանցնի հուլիսի 5-ին Մոսկվայի նորակառույց «Արենա ԲԿՄԱ» հարթակում, որի տարողությունը համերգի դեպքում 28.000 է, երկրպագուների գոտին տանում է 6.000 մարդ, հայտնում է ՏԱՍՍ-ը: Առաջին անգամ Park Live փառատոնն անցկացվել է Մոսկվայում 2013-ին: Մինչ օրս փառատոնին մասնակցել են ռուս և օտարերկրացի բազում հայտնի երաժիշտներ` Muse, Red Hot Chili Peppers, Lana Del Rey, Limp Bizkit,The Killers, Deftones, Die Antwoord, Paramore, Զեմֆիրա և շատ ուրիշներ: Ավելի վաղ System of a Down ռոք խումբը հայտարարեց, որ վերադառնում է: Այդ մասին ասվում է ռոք խմբի ֆեյսբուքյան էջում: 2017-ի հունիսի 7-ին System of a Down-ը հանդես կգա ֆրանսիական Նանսի քաղաքի Zenith Open Air-ում, հունիսի 10-ին` Փարիզի Download փառատոնում, հունիսի 12-ին` Պրահայում, հունիսի 17-ին` Լեհաստանի Impact փառատոնում, հունիսի 20-ին` Nimes փառատոնում Ֆրանսիայում, հունիսի 23-ին` Իսպանիայի Download փառատոնում, հուլիսի 2-ին`ֆրանսիական Open Square-ում: Ընթերցեք նաև. System Of A Down-ը նոր ալբոմ կթողարկի 2017-ին Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ․ Բերքաբերից 1540 մ հյուսիս-արևելք պայթեցում է կատարվել Նախարորությունը նախապես հայտնել էր պայթյունի մասին Փաշինյանը՝ Բլինքենին․ Ամեն ինչ կարվի Տավուշի գյուղերի լեգիտիմ մտահոգությունները հասցեագրելու համար Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգի հարցեր Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար |