System Of A Down-ը նոր ալբոմ կթողարկի 2017-ին![]() 10 նոյեմբերի 2016 - 12:10 AMT PanARMENIAN.Net - Աշխարհահռչակ System Of A Down ռոք խումբն աշխատում է նոր ալբոմի վրա: Այդ մասին հայտարարել է խմբի թմբկահար Ջոն Դոլմայանը: Ըստ նրա, արդեն պատրաստ է 15 երգ, գրում է NME-ն: «Մենք արդեն 6 ամիս է աշխատում ենք ալբոմի ստեղծման վրա և արդեն մոտ 15 երգ կա, որոնք, մեր կարծիքով, արժանի են տեղ գտնելու ալբոմում»,-ասել է թմբկահարը: 2011-ին խումբը թողարկել է Toxicity ալբոմը, որը 3 անգամ պլատինե է ճանաչվել, ինչը նշանակում է, որ վաճառվել է ավելի քան 3 մլն օրինակ: «Հիմա մենք կարող ենք ավելի լավ նվագել, քան երբևէ: Մենք աշխատում ենք ինչ-որ նոր բան մտածել և ամենևին չենք ձգտում կրկնելու Toxicity-ին միայն այն պատճառով, որ այն ամենահաջողն է եղել մեր կարիերայում: Մենք միանգամայն նոր բան կստեղծենք` երկրպագուների նոր սերնդի համար»,-ասել է Դոլմայանը: Խումբը նաև կլինի Download Festival 2017-ի առաջատարը Aerosmith-ի հետ համատեղ: System Of a Down-ը կստանձնի այդ դերն արդեն երրորդ անգամ: Նախորդ երկու անգամը եղել է 2005-ին և 2011-ին: 2016-ին տեղի ունեցավ System of a Down-ի «Արթնացրեք հոգիները» (Wake Up the Souls) խորագրով շրջագայությունը: Այն մեկնարկեց ապրիլի 6-ին Կալիֆորնիայում կայացած համերգով և ներառում էր համերգներ աշխարհի 14 բեմում: Ապրիլի 10-ին SOAD-ը Լոնդոնում էր՝ Wembley Arena-ում, ապրիլի 13-ին՝ Քյոլնի՝ Lanxess Arena-ում, ապրիլի 14-Լիոնի՝ La Halle Tony Garnier-ում, ապրիլի 16-ին՝ Բրյուսելի Forest National-ում, ապրիլի 17-ին Ամստերդամ-ի Ziggo Dome-ում, ապրիլի 20-ին Մոսկվայի «Օլիմպիյսկի»-ում, ապրիլի 23-ին՝ Երևանի Հանրապետության հրապարակում: Խումբը հայտարարել էր, որ շրջագայությամբ հույս ունի բարձրացնել 1915–ի Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Ցեղասպանության մասին իրազեկութումը, որն իրականացվել էր 1.5 մլն հայերի՝ այժմ Թուրքիա կոչվող երկրի սահմաններում ապրող փորամասնության հանդեպ: Հղումներ թեմայով. Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |