Անկարան դժգոհ է ԵԽ որոշումից. «Այն հակասում է ժողովրդավարական արժեքներին և իրավաբանական ուժ չունի»

Անկարան դժգոհ է ԵԽ որոշումից. «Այն հակասում է ժողովրդավարական արժեքներին և իրավաբանական ուժ չունի»

PanARMENIAN.Net - Անկարան դժգոհ է Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները կասեցնելու մասին Եվրախորհրդարանի որոշումից, քանի որ «այն հակասում է ժողովրդավարական արժեքներին և իրավաբանական ուժ չունի»: Այդ մասին հայտարարել է ԵՄ գծով թուրք նախարար Օմեր Չելիքը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Եվրախորհրդարանն ընդունել է Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցության շուրջ բանակցությունների սառեցման մասին որոշումը: Այն ընդունվել է 479 կողմ, 37 դեմ և 107 ձեռնպահ ձայնով:

«Եվրախորհրդարանի որոշումը հակասում է իր իսկ ժողովրդավարական արժեքներին, որոնք Թուրքիան պաշտպանեց հուլիսի 15-ին հեղաշրջման փորձի ժամանակ` փողոց դուրս գալով ընդդեմ ռազմական ինքնաթիռների: Մեր համար Եվրախորհրդարանի որոշումը լուրջ չէ, այն չունի իրավաբանական ուժ»,-ասել է Չելիքը NTV-ի եթերում:

Նա խորհուրդ է տվել Եվրախորհրդարանին «հետևել Էրդողանին հասցեագրված իր խոսքերին»:

ԵՄ և Թուրքիայի միջև ասոցացման մասին համաձայնագիր ստորագրվել 1963-ին: ԵՄ-ին անդամակցելու հայտ Անկարան ներկայացրել է 1987-ին: Անդամակցության շուրջ բանակցությունները մեկնարկել են միայն 2005-ին և կասեցվել են մի քանի անգամ:

11 տարվա բանակցություններից հետո ԵՄ-ին անդամակցելու հեռանկարը դեռ անորոշ է մնում: Եվրոպացի առաջնորդները քննադատում են Թուրքիայի իշխանություններին քաղաքացիական ազատությունները ճնշելու համար, մինչդեռ Անկարան դժվարությամբ է ընկալում դա:

Ընթերցեք նաև. ԵԽ-ն որոշել է. Թուրքիայի հետ ԵՄ անդամակցության բանակցությունները կսառեցվեն

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---