Իբրահիմովիչ. Մխիթարյանը մեծ պրոֆեսիոնալ է, նա ստացավ իր շանսը «Մանչեսթեր Յունայթեդում»

Իբրահիմովիչ. Մխիթարյանը մեծ պրոֆեսիոնալ է, նա ստացավ իր շանսը «Մանչեսթեր Յունայթեդում»

PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեծ պրոֆեսիոնալ է, նա ստացավ իր շանսը ակումբում: Այսպիսի կարծիք է հայտնել «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը՝ նշելով, որ Մխիթարյանը պրոֆեսիոնալ վերաբերմունք ունի իր պարտականություններին, գրում է Sport-Express-ը Mirror-ի վրա հղումով:

Նոյեմբերի 24-ին «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթել է «Ֆեյենորդին» Եվրոպայի լիգայի շրջանակում 4:0 հաշվով: Հանդիպմանը մասնակցել է Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, նա փոխարինվեց 82-րդ րոպեին:

«Ես գիտեմ, թե ով է Մխիթարյանը: Ես տեսնում եմ նրան ամեն օր մարզումների ժամանակ: Մարզիչը 25 խաղացող ունի, նա է որոշում, թե ով դուրս կգա մարզադաշտ: Մխիթարյանը շատ որակյալ ֆուտբոլիստ է, ինչպես և բոլոր մյուսները թիմում»,-ասել է նա:

«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական թվիթերյան էջում անցկացված քվեարկության արդյունքում Հենրիխ Մխիթարյանն իրավամբ ճանաչվել է հանդիպման լավագույն խաղացող: Հայ ֆուտբոլիստը ստացել է 11 հազար ձայն՝ առաջ անցնելով Ուեյն Ռունիից (3500) և Խուան Մատայից (1000):

Ընթերցեք նաև. Մոուրինյո. Մխիթարյանն իսկապես լավ խաղաց` նա տեխնիկապես շատ ուժեղ է, խաղը լավ է ընկալում

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---