Մոուրինյո. Մխիթարյանն իսկապես լավ խաղաց` նա տեխնիկապես շատ ուժեղ է, խաղը լավ է ընկալում25 նոյեմբերի 2016 - 10:32 AMT PanARMENIAN.Net - «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Եվրոպայի լիգայի խմբային փուլի «Ֆեյենորդի» (4:0) հետ կայացած հանդիպումից հետո բարձր է գնահատել թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղը: Պորտուգալացի մասնագետն ընդգծել է, որ հայ ֆուտբոլիստն այժմ նման խաղ պետք է ցուցադրի նաև Պրեմիեր լիգայում, հայտնում է Panorama.am-ը: «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ «Ֆեյենորդին» հաղթել է 4:0 հաշվով: Հանդիպմանը մասնակցել է Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, նա փոխարինվեց 82-րդ րոպեին: «Պրեմիեր լիգան բոլորովին այլ մակարդակ ունի, սակայն այժմ Մխիթարյանն ավելի վստահ հանդես կգա: Այսպիսի խաղը իրավունք է տալիս հավատալ, որ մյուս մրցավեճերում ևս Հենրիխը վստահ հանդես կգա: Ինչ վերաբերում է նրա խաղային որակներին, ապա մենք գիտենք, թե ինչի համար ենք ձեռք բերել նրան: Գիտենք, որ նա տեխնիկապես շատ ուժեղ, ինտելեկտուալ, խաղը լավ կարդացող ֆուտբոլիստ է: Կարող եմ գովեստի խոսքեր ասել, որովհետև Մխիթարյանն իսկապես լավ խաղաց»,- ասել է Մոուրինյոն: «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական թվիթերյան էջում անցկացված քվեարկության արդյունքում Հենրիխ Մխիթարյանն իրավամբ ճանաչվել է հանդիպման լավագույն խաղացող: Հայ ֆուտբոլիստը ստացել է 11 հազար ձայն՝ առաջ անցնելով Ուեյն Ռունիից (3500) և Խուան Մատայից (1000): Ինչպես գրել է BBC-ին, Եվրոպայի լիգայի խմբային փուլի «Ֆեյենորդի» հետ կայացած 5-րդ տուրի խաղում հիանալի արդյունավետությամբ աչքի ընկած «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հանդիպումից հետո ընդգծել է, որ հաճելի էր լինել թիմի մեկնարային կազմում, հայտնում է Panorama.am-ը: «Մեծ ոգևորությամբ կրկին դուրս եկա խաղադաշտ, հաճելի էր մեկնարկային կազմում ընդգրկվելը: Փորձում եմ առավելագույնս օգնել թիմին: Այս խաղում մենք լավ արդյունք գրանցեցինք:Դժվար էր թիմի խաղին կողքից հետևելը, բայց պետք է համբերել և շարունակել աշխատել: Հուսով եմ` սա նոր սկիզբ է ինձ համար»,- ասել է Մխիթարյանը: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Բերման է ենթարկվել անհնազանդության ակցիաների 29 մասնակից, որից 17–ը՝ Երևանում Վեդիում բերման է ենթարկվել Լևոն Քոչարյանը Amnesty International․ Ադրբեջանի կողմից էական առաջընթաց չի գրանցվել ԼՂ հայերի ապահով վերադարձի համար Նշվում է, թե Ադրբեջանի իշխանությունները համաներում էին խոստացել նրանց, ովքեր կռվել են Լեռնային Ղարաբաղի համար ԱԺ նախագահ․ Դրական եմ վերաբերվում, եթե ՀՀ–ն գազ գնի Ադրբեջանից Ըստ նրա՝ սահմանին սյուն տեղադրելը նշանակում է, որ Հայաստանն ու Ադրբեջանն իրարից տարածքային պահանջներ չունեն Զախարովա․ՌԴ–ն պատրաստ է աջակցել ՀՀ–ին և Ադրբեջանին սահմանազատման և ԼՂ հուշարձանների պահպանման հարցերում «Պայմանավորվածությունները պետք է լինեն կայուն, հավասարակշռված և փոխընդունելի»,–ասել է նա |