Սարգսյանը վերընտրվել է ՀՀԿ ղեկավարի պաշտոնում

Սարգսյանը վերընտրվել է ՀՀԿ ղեկավարի պաշտոնում

PanARMENIAN.Net - Իշխող Հանրապետական կուսակցության 16-րդ համագումարում առաջադրված միակ թեկնածու, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը վերընտրվել է կուսակցության նախագահի պաշտոնում:

ՀՀԿ ղեկավարի քվեարկությունը բաց էր անցել: Ընտրվելուց հետո ՀՀ նախագահը նշել է, որ պատասխանատու ժամանակահատված է, և անելիքները շատ են, իսկ նրանք ունեն կուռ և հարուստ փորձ ունեցող թիմ:

Սարգսյանը ՀՀԿ նախագահ է 2007-ից:

ՀՀԿ 16-րդ համագումարում կուսակացության վերընտրված նախագահ Սերժ Սարգսյանն առաջարկել է կուսակցության Գործադիր մարմնում ունենալ 21 անդամ.

«Առաջարկում եմ հետևյալ կազմը` Սերժ Սարգսյան, Հովիկ Աբրահամյան, Արմեն Աշոտյան, Կարեն Ավագյան, Վահրամ Բաղդասարյան, Գագիկ Բեգլարյան, Ռուբեն Թադևոսյան, Մուշեղ Լալայան, Կարեն Կարապետյան, Կարեն Կարապետյան (ՀՀԿ պատգամավոր), Հրանուշ Հակոբյան, Դավիթ Հարությունյան, Արփինե Հովհաննիսյան, Տարոն Մարգարյան, Գագիկ Մինասյան, Հերմինե Նաղդալյան, Սամվել Նիկոյան, Էդուարդ Շարմազանով, Գալուստ Սահակյան, Սամվել Ֆարմանյան»:

Գործադիր մարմնի անդամների ընտրությունը կայացել է բաց քվեարկությամբ ու կազմը հաստատվել է, գրում է Aysor.am-ը:

ԳՄ անդամության թեկնածուների անունները թվարկելիս նախագահը մոռացել է նշել Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի անունը, ում ներառելու համար անցկացվել է առանձին քվեարկություն:

Նախագահը նշել է, որ մոտ օրերս կորոշվի ՀՀԿ-ի խորհրդի կազմը, որից հետո կգումարվի անդրանիկ նիստը, կընտրվեն ՀՀԿ նախագահի տեղակալներ, կձևավորվեն հանձանժողվներ, ՀՀԿ-ի ոլորտային ստորաբաժանումների ղեկավարներ:

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրի մեծ դահլիճում նոյեմբերի 26-ին մեկնարկել է Հայաստանի Հանրապետական կուսակցության թվով 16-րդ համագումարը, որին հրավիրված է մոտ 2000 մարդ, որից 1800-ը ՀՀԿ պատվիրակներն են, իսկ մոտ 200-ը՝ հյուրեր։

ՀՀԿ համագումարին հրավիրված է հայաստանյան 13 կուսակցություն, ինչպես նաև ՌԴ «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը, Եվրոպայի ժողովրդական կուսակցությունը և Չինաստանի Կոմունիստական կուսակցությունը: Հանրապետական կուսակցության 16–րդ համագումարը վերջինն է 2017-ին խորհրդարանական ընտրություններից առաջ, ուստի սպասվում է, որ փոփոխություններ են լինելու ՀՀԿ ղեկավար կազմում։ Երեկ այդ մասին ԳՄ նիստից հետո հայտարարել էր նաև ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը։

Նա նաև վստահություն էր հայտնել, որ վարչապետ Կարեն Կարապետյանը և պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը կլինեն ՀՀԿ-ի ղեկավար կազմում։ Մամուլում ավելի վաղ գրվել էր, որ Կարեն Կարապետյանը լինելու է կուսակցության փոխնախագահ։ Կուսակցությունում սպասվում են նաև կանոնադրական փոփոխություններ։

Կարդացեք նաև՝ Նախագահ. ՀՀ-ում նվազագույն աշխատավարձը, կենսաթոշակը շարունակաբար աճել են

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---