Հայ-ռուսական միացյալ զորախմբի մասին պայմանագիրը ստորագրվել է

Հայ-ռուսական միացյալ զորախմբի մասին պայմանագիրը ստորագրվել է

PanARMENIAN.Net - Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարներ Վիգեն Սարգսյանն ու Սերգեյ Շոյգուն նոյեմբերի 30-ին ստորագրել են հայ-ռուսական միացյալ զորախմբի մասին համաձայնագիրը։

Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտարարել է, որ միացյալ զորախմբի կազմում կընդգրկվեն Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան և հայաստանյան ռազմական ստորաբաժանումներ, տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը։

Նոյեմբերի 14-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հավանություն էր տվել միացյալ զորախմբի ստեղծմանը։

Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները նոյեմբերի 30-ին ստորագրել են նաև երկու նախարարության համագործակցության 2017 ծրագիրը։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---