Պուտինը հավանություն է տվել ՀՀ հետ ԶՈւ միացյալ խմբավորման մասին համաձայնագրին

Պուտինը հավանություն է տվել ՀՀ հետ ԶՈւ միացյալ խմբավորման մասին համաձայնագրին

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հավանություն է տվել Հայաստանի հետ զինված ուժերի միացյալ խմբավորում ստեղծելու մասին համաձայնագրին: Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է նոյեմբերի 14-ին իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում:

Ըստ փաստաթղթի, Պուտինը հանձնարարել է ՌԴ պաշտպանության նախարարությանը բանակցել հայկական կողմի հետ և, պայմանավորվածության հասնելով, ստորագրել տվյալ համաձայնագիրը Ռուսաստանի անունից:

«Ընդունել ՌԴ կառավարության ՌԴ և ՀՀ միջև զորքերի միացյալ խմբավորում ստեղծելու վերաբերյալ համաձայնագիրը ստորագրելու առաջարկությունը»,-ասվում է փաստաթղթում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

ՀՀ զինված ուժերի 4-րդ կորպուսն ու Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան պլանավորվում է ընդգրկել հայ-ռուսական զորքերի միացյալ խմբավորման կազմում: 4-րդ բանակային կորպուսը տեղակայված է Վայոց Ձորի մարզում ու, մասնավորապես, հսկում է Նախիջևանի հետ սահմանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---