Լավրովը ներկայացրել է Հալեպի վերաբերյալ ԱՄՆ առաջարկների մանրամասները 5 դեկտեմբերի 2016 - 16:44 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի առաջարկը Հալեպի հարցով վերաբերում է քաղաքից գրոհայինների դուրս գալու կոնկրետ երթուղիներին և ժամկետներին: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Ավելի վաղ Լավրովը հայտարարել է, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին դեկտեմբերի 2-ին փոխանցել է ԱՄՆ առաջարկները Հալեպի վերաբերյալ այն մոտեցումների հունում, որոնք պաշտպանում է Ռուսաստանը: «Առաջարկը վերաբերում է կոնկրետ երթուղիների և ժամկետների համաձայնեցմանը: Խոսքն այն մասին է, որ արևելյան Հալեպից պետք է հեռանան բոլոր, առանց բացառությունների բոլոր գրոհայինները»,-ասել է Լավրովը Ֆիլիպինների ԱԳՆ ղեկավարի հետ համատեղ մամուլի ասուլիսում: Լավրովը նշել է, որ այն զինյալ խմբավորումները, որոնք կհրաժարվեն հեռանալ արևելյան Հալեպից, կհավասարեցվեն ահաբեկիչներին: «Չցանկանալով լքել արևելյան Հալեպը` նրանք դրանով իսկ շարունակում են զինված պայքարը և մենք կվարվենք նրանց հետ այնպես, ինչպես վարվում ենք ահաբեկիչների, ծայրահեղականների հետ: Մենք կսատարենք սիրիական բանակի գործողություններին նման ավազակախմբերի դեմ պայքարում»,-ասել է նա, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Սիրիայի կառավարական զորքերն արևելյան Հալեպի ևս 2 թաղամաս են ազատագրել ապստամբ զինյալներից` Քարմ էլ Ջաբել և Շահար շրջանները: Այժմ սիրիական բանակը վերահսկում է արևելյան Հալեպի 70%-ը: Մինչդեռ Շահարում կատաղի մարտերը դեկտեմբերի 5-ին շարունակվել են: Ըստ դիտորդների, վերջին 24 ժամում սիրիական բանակը քաղաքի ևս 5 շրջան է ազատագրել: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |