Արևելյան Հալեպի 70%-ը Սիրիայի բանակի հսկողության տակ է 5 դեկտեմբերի 2016 - 16:19 AMT PanARMENIAN.Net - Սիրիայի կառավարական զորքերն արևելյան Հալեպի ևս 2 թաղամաս են ազատագրել ապստամբ զինյալներից: Ինչպես հայտնել է ապստամբ խմբերից մեկի ներկայացուցիչը, Սիրիայի նախագահ Ասադի հակառակորդները նահանջել են Քարմ էլ Ջաբել և Շահար շրջաններից: Այժմ սիրիական բանակը վերահսկում է արևելյան Հալեպի 70%-ը, հայտնում է BBC-ին: Ավելի վաղ Սիրիայի կառավարական ուժերը ռուսական ավիացիայի աջակցությամբ հարձակորղական գործողություն էին սկսել Հալեպում: Ըստ Լոնդոնում գործող Մարդու իրավունքների դիտարկման սիրիական կենտրոնի, գործողության արդյունքում ավելի քան 300 մարդ է զոհվել, հիմնականում խաղաղ բնակիչներ: Վերջին օրերին, առնվազն 50.000 մարդ է հեռացել մարտերի վայրից: Մինչդեռ Շահարում կատաղի մարտերը դեկտեմբերի 5-ին շարունակվել են: Ըստ դիտորդների, վերջին 24 ժամում սիրիական բանակը քաղաքի ևս 5 շրջան է ազատագրել: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, հրաժարվի Արարատ լեռը որպես խորհրդանիշ օգտագործելուց Ալիևը նաև ասել է, թե «հայերը լուրջ հոգեբանական շեղումներ ունեն» և «զառանցագին գաղափարներ» Ալիև․ Ձեռքերս ծալած չենք սպասելու, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանն ու Հունաստանը զինեն ՀՀ–ին «Դրանով փորձում են մեզ ինչ–որ բան ապացուցել»,–ասել է նա Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ապրիլի 24-ին երթ են նախաձեռնել Վարդանյանը հացադուլ է հայտարարել Բաքվի բանտում Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը Ներկաները վայելել են միջոցառումը, ծանոթացել NFT-ների յուրօրինակ աշխարհին և ձեռք բերել նոր ծանոթություններ |