Հալեպում հոսպիտալ է գնդակոծվել. Ռուս բուժաշխատող է զոհվել, ևս 2-ը վիրավորվել է 5 դեկտեմբերի 2016 - 17:14 AMT PanARMENIAN.Net - Հալեպում շարժական ռազմական հոսպիտալի գնդակոծության արդյունքում ռուս զինվորական բուժաշխատող է զոհվել, ևս 2-ը վիրավորվել է: Այդ մասին հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: «Անկասկած հոսպիտալը գնադկոծել են «ընդդիմության» գրոհայինները»,-ասել է Կոնաշենկովը: Նա հիշեցրել է, որ այժմ «Ջեբհաթ ան Նուսրայի» բոլոր գրոհայինները, ինչպես պնդում են արևմտյան ներկայացուցիչները, «փակված են» արևելյան Հալեպի հարավային մասում սիրիական բանակի կողմից: Կոնաշենկովը փաստել է, որ նրանք ի վիճակի չեն այնտեղից նման թիրախավորված հարվածներ հասցնել: «Մեր զինծառայողների արյունը նաև այդ սպանության պատվիրատուների ձեռքերին է: Նրանց, ով ստեղծել, է փայփայել է և զինել է մարդու կերպարանքով այդ գազաններին` սեփական խղճի և ընտրողների առւև արդարանալու համար կոչելով նրանց «ընդդիմություն»,-հայտարարել է Կոնաշենկովը: Նա հավելել է, որ Մոսկվայում հասկանում են, թե ումից են գրոհայինները ստացել ռուսական հոսպիտալի ճշգրիտ կոորդինատները: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի առաջարկը Հալեպի հարցով վերաբերում է քաղաքից գրոհայինների դուրս գալու կոնկրետ երթուղիներին և ժամկետներին: Լավրովը նշել է, որ այն զինյալ խմբավորումները, որոնք կհրաժարվեն հեռանալ արևելյան Հալեպից, կհավասարեցվեն ահաբեկիչներին: «Չցանկանալով լքել արևելյան Հալեպը` նրանք դրանով իսկ շարունակում են զինված պայքարը և մենք կվարվենք նրանց հետ այնպես, ինչպես վարվում ենք ահաբեկիչների, ծայրահեղականների հետ: Մենք կսատարենք սիրիական բանակի գործողություններին նման ավազակախմբերի դեմ պայքարում»,-ասել է նա, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |