ՄԱԿ. Ավելի քան 40.000 խաղաղ բնակիչ է մնում Հալեպի արևելյան մասում

ՄԱԿ. Ավելի քան 40.000 խաղաղ բնակիչ է մնում Հալեպի արևելյան մասում

PanARMENIAN.Net - Հալեպի արևելյան հատվածում դեռևս 50.000 մարդ է մնում, որից մոտ 40.000-ը` քաղաքացիական անձ է: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ հատուկ դեսպանորդ Ստեֆան դե Միստուրան:

Խաղաղ բնակիչներից բացի, այդ թվում են նաև ապստամբներն ու նրանց ընտանիքների անդամները: Նրանք կարող են հեռանալ քաղաքից` Իդլիբ: Սակայն, ըստ Դե Միստուրայի, առանց հրադադարի մասին քաղաքական համաձայնագրի Իդլիբին կարող է նույն ճակատագիրը սպառնալ, ինչ Հալեպին, հայտնում է Deutsche Welle-ն Reuters-ի վրա հղումով:

Եթե դեկտեմբերի 15-ին սկսված գրոհայինների տարհանումը Հալեպից հաջող ավարտվի, իսկ հրադադարը պահպանվի, դա կլինի Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ամենալուրջ նվաճումը քաղաքացիական պատերազմի 6 տարվա ընթացքում: Ընդ որում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին մեղադրել է Ասադին, որ այդ տարիների ընթացքում Հալեպում «կոտորած է» եղել:

Արևելյան Հալեպից գրոհայինների տարհանման առաջին 24 ժամում քաղաքից 9 ավտոշարասյուն է դուրս եկել` տարհանվել է 6462 մարդ, այդ թվում 3000 գրոհային: Այդ մասին իրազեկել է Սիրիայում գործող Հակամարտ կողմերի հաշտեցման ռուսական կենտրոն:

Դեկտեմբերի 16-ին ՄԱԿ ԱԽ-ն արտահաերթ նիստ կգումարի Հալեպում իրավիճակի վերաբերյալ: Նիստը կգումարվի Ֆրանսիայի պնդումով, որը պահանջում է միջազգային դիտորդների խումբ գործուղել Սիրիա: Նրանք պետք է հետևեն քաղաքացիական անձանց տարհանմանն ու հումանիտար օգնության առաքմանը: Փարիզն իր նախաձեռնությունը համաձայնեցրել է Գերմանիայի հետ:

Հալեպի 98 տոկոսն արդեն սիրիական բանակի հսկողության տակ է: Սիրիական բանակն ու կամավորական ջոկատները մարտեր են վարում արևելյան Հալեպում ահաբեկիչների վերջին հենակետի դեմ: Դեկտեմբերի 11-ին և լույս 12-ի գիշերը Հալեպից 728 գրոհային է հեռացել, որոնք վայր են դրել զենքը:

Ընթերցեք նար. Արևելյան Հալեպից ավելի քան 6000 մարդ է տարհանվել

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---