Արևելյան Հալեպից ավելի քան 6000 մարդ է տարհանվել16 դեկտեմբերի 2016 - 11:04 AMT PanARMENIAN.Net - Արևելյան Հալեպից գրոհայինների տարհանման առաջին 24 ժամում քաղաքից 9 ավտոշարասյուն է դուրս եկել` տարհանվել է 6462 մարդ, այդ թվում 3000 գրոհային: Այդ մասին իրազեկել է Սիրիայում գործող Հակամարտ կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Բոլոր ուղևորատար ավտոբուսներն ու ավտոմեքենաներն ուղկցվում են Կենտրոնի սպաների և Կարմիր խաչի աշխատակիցների կողմից: «Ավտոշարասյուններն ընթանում են հատուկ բացված միջանցքով Սալահ էդ Դին թաղամասից դեպի Էր Ռաշիդի-4 շրջան, որը Հալեպի արևմտյան ծայրամասում է գտնվում, որտեղ գրոհայիններն ու նրանց ընտանիքների անդամները մեկ այլ տրանսպորտով տեղափոխվում են Իդլիբ: Անվտանգության ապահովման նպատակով երթուղու երկայնքով հատուկ անցակետեր են գործում»,-ասվում է հաղորդագրության մեջ: Ամբողջ ընթացքը նկարահանվում է անօդաչու թռչող սարքերի միջոցով: Հալեպի 98 տոկոսն արդեն սիրիական բանակի հսկողության տակ է: Սիրիական բանակն ու կամավորական ջոկատները մարտեր են վարում արևելյան Հալեպում ահաբեկիչների վերջին հենակետի դեմ: Դեկտեմբերի 11-ին և լույս 12-ի գիշերը Հալեպից 728 գրոհային է հեռացել, որոնք վայր են դրել զենքը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |