Լիբանանի նոր կառավարության կազմում 2 հայ նախարար կա

Լիբանանի նոր կառավարության կազմում 2 հայ նախարար կա

PanARMENIAN.Net - Լիբանանի նախագահական պալատում դեկտեմբերի 18-ին հայտարարվել է նորակազմ կառավարության անդամների անունները։ Լիբանանյան աղբյուրներին հղումով «Հայ ձայնը» գրում է, որ 30 նախարարից երկուսը հայ են՝ Ավետիս Կիտանյանը և Ժան Օղասաբյանը։

Լիբանանի վարչապետ Սաատ Հարիրին կառավարության կազմավորումից անմիջապես հետո հայտարարել է, որ այն կարճաժամկետ կյանք ունի և իրենց համար առաջնայինը նոր Ընտրական օրենսգրքի մշակումն ու վավերացումն է։

Նշվում է, որ Ժան Օղասաբյանը համարվում է վարչապետ Հարիրիի շատ մոտ անձնավորություն, իսկ Ավետիս Կիտանյանը ՀՅԴ-ից է։

Հոկտեմբերի վերջին քրիստոնյա քաղաքական գործիչ Միշել Աունը հաղթել է Լիբանանի նախագահի ընտրություններում` երկրի միապալատ խորհրդարանում: Աունը, որը քլխավորում է Ազատ հայրենասիրական շարժումը, ստացել է պատգամավորների մեծամասնության հավանությունը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---