Լիբանանը նոր նախագահ ունի. Գեներալ Աունը քրիստոնյա է

Լիբանանը նոր նախագահ ունի. Գեներալ Աունը քրիստոնյա է

PanARMENIAN.Net - Քրիստոնյա քաղաքական գործիչ Միշել Աունը հաղթել է Լիբանանի նախագահի ընտրություններում` երկրի միապալատ խորհրդարանում: Աունը, որը քլխավորում է Ազատ հայրենասիրական շարժումը, ստացել է պատգամավորների մեծամասնության հավանությունը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Քվեարկությունը խորհրդարանում անցել է երկու փուլով. առաջին փուլում գեներալ Աունին չի հաջողվել հավաքել ձայների երկու երրորդը` 127 քվեից 86-ը: Նա հավաքել էր 83 քվե:

Լիբանանի բարձրագույն պետական պաշտոնը թափուր էր 2014-ի մայիսից:

Լիբանանի նախկին նախագահ Միշել Սուլեյմանը հեռացել է պաշտոնից 2014-ի մայիսի 25-ին, այդ օրվանից ի վեր նախագահի պաշտոնը թափուր էր: Ավելի քան 2 տարի լիբանանցի խորհրդարանականները չէին կարողանում պայմանավորվել քաղաքական բանաձևի մասին, որն ընդունելի կլիներ մահմեդականների և քրիստոնյաների համար: Քվեարկությունը խորհրդարանում հետաձգվել է 45 անգամ քվորումի բացակայության պատճառով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---