Իրաքի բանակն ազատագրել է Մոսուլի մեծ մասը

Իրաքի բանակն ազատագրել է Մոսուլի մեծ մասը

PanARMENIAN.Net - Իրաքյան բանակի ստորաբաժանումներն ազատագրել են «Իսլամական պետության» գրոհայիններից Մոսուլի մեծ մասը: Այդ մասին հայտարարել է Իրաքի ԱԳ նախարար Իբրահիմ ալ Ջաֆարին:

Ըստ նրա, ահաբեկիչներից ազատագրվել են քաղաքի արվարձանները Նինվեի գավառում:«Ազատագրվել է 56 շրջանից 40-ը: Սկսվում է մնացած 16 շրջանների ազատագրման գործողությունը»,-ասել է նա, հայտնում է Lenta.ru-ն:

Դեկտեմբերի 27-ին Իրաքի վարչապետ Հայդեր Ալ Աբադին հայտարարել էր, որ Մոսուլի ամբողջական ազատագրման համար 3 ամիս կպահանջվի:

Իրաքյան բանակը, քրդական «փեշմերգա» ջոկատներն ու շիաների աշխարհազորը փորձում են շրջափակել քաղաքը:

Դեկտեմբերի 27-ին միջազգային կոալիցիայի զորքերի հրամանատար, ԱՄՆ բանակի գեներալ-լեյտենանտ Սթիվեն Թաունսեդը ասել է, որ հավանաբար, սիրիական Ռաքքան և իրաքյան Մոսուլը կազատագրվեն մինչև 2018-ի վերջը:

Մոսուլի ազատագրման գործողությունը մեկնարկել է նոյեմբերի 17-ին Իրաքի զինվորականների, սուննի և շիա աշխարհազորայինների, քրդական ուժերի մասնակցությամբ: Ավելի քան 68.000 մարդ ստիված է եղել լքել իր տունը և բռնի տեղահանված դառնալ գործողության մեկնարկից հետո: Նոյեմբերի 21-ին իրաքյան բանակն ազատագրել է Մոսուլից դեպի հարավ գտնվող Էլ Սալյամիա, Ալ Հումեյրա գյուղերը, իսկ շիա աշխարհազորայինների ջոկատները մտան Թալ Աֆար:

Իրաքի ԱԳ նախարար Իբրահիմ ալ Ջաֆարին ավելի վաղ հայտարարել էր, որ ԻՊ հետևում օտարերկրյա պետությունների կառավարություններն են կանգնած:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---