Իրաքի ԱԳՆ. ԻՊ հետևում օտարերկրյա պետությունների կառավարություններն են կանգնած

Իրաքի ԱԳՆ. ԻՊ հետևում օտարերկրյա պետությունների կառավարություններն են կանգնած

PanARMENIAN.Net - Իրաքում «Իսլամական պետության» ահաբեկիչների հետևում օտարերկրյա պետությունների կառավարություններն են կանգնած, որոնք նրանց ժամանակակից սպառազինությամբ են ապահովում: Այդ մասին հայտարարել է Իրաքի ԱԳ նախարար Իբրահիմ ալ Ջաֆարին:

Ըստ նրա, ահաբեկիչների խմբավորումն, արգելափակված լինելով իրաքցի զինվորականների կողմից Մոսուլում, ժամանակակից սպառազինության և զինամթերքի հսկայական պաշարներ ունի:

«ԻՊ-ն պետությանը հատուկ հնարավորություններ ունի: Նրանք կռվում են հսկայական ֆինանսական աջակցությամբ: Դա սովորական աջակցություն չէ, դա կառավարությունների աջակցություն է: Նրանց հետևում կառավարություններ են կանգնած իրենց բյուջեներով: Իրաքյան բանակը հաշվի է առնում այս ամենը և ջանում է հյուծել հակառակորդի հզորությունը»,-ասել է նախարարը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Մոսուլի ազատագրման գործողությունը մեկնարկել է նոյեմբերի 17-ին Իրաքի զինվորականների, սուննի և շիա աշխարհազորայինների, քրդական ուժերի մասնակցությամբ: Ավելի քան 68.000 մարդ ստիված է եղել լքել իր տունը և բռնի տեղահանված դառնալ գործողության մեկնարկից հետո: Նոյեմբերի 21-ին իրաքյան բանակն ազատագրել է Մոսուլից դեպի հարավ գտնվող Էլ Սալյամիա, Ալ Հումեյրա գյուղերը, իսկ շիա աշխարհազորայինների ջոկատները մտան Թալ Աֆար:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---