«Լա Լա Լենդը»` BAFTA-ի առաջատար. Ֆիլմը հավակնում է 11 արձանիկի10 հունվարի 2017 - 14:23 AMT PanARMENIAN.Net - Հոլիվուդյան «Լա Լա Լենդ» մյուզիքլը բրիտանական BAFTA մրցանակաբաշխության առաջատարն է ներկայացված անվանակարգերով: Ֆիլմը հավակնում է 11 արձանակի: Դեմիեն Շազելլի կինոֆիլմը հավակնում է տարվա լավագույն ֆիլմի համար մրցանակին, իսկ գլխավոր դերակատարներ Ռայան Գոսլինգն ու Էմմա Սթոունը` հավակնում են լավագույն դերասան և դերասանուհի կոչումներին, գրում է BBC-ին: 9-ական արձանիկի են հավակնում Դենի Վիլնյովի ֆանտաստիկ «Ժամանում» դրաման և Թոմ Ֆորդի «Գիշերվա քողի տակ» թրիլերը: Քեն Լոուչի «Ես` Դենիել Բլեյքս» դրաման ներկայացված է «Տարվա լավագույն ֆիլմ» և «Տարվա լավագույն բրիտանական ֆիլմ» անվանակարգերում: Դերասանական անվանակարգերում ներկայացված են նաև Էնդրյու Հարֆիլդը, էմիլի Բլանտը և Հյու Գրանտը: Հունվարի 8-ին «Լա Լա Լենդը» ստացավ «Ոսկե գլոբուսի» 7 արձանիկ` ռեկորդ սահմանելով պարգևների քանակով: Հայաստանի կինոթատրոններում ֆիլմը էկրան կբարձրանա հունվարի 12-ին: BAFTA-ն հաճախ համարում են Ամերիկյան կինոակադեմիայի քվեարկության ինդիկատորը: BAFTA-ի մրցանակաբաշխությունը կանցնի Լոնդոնի Ալբերտհոլում փետրվարի 12-ին: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Կոբախիձեն հրաժարվել է ԱՄՆ այցից` պայմանը «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման կասեցումն էր ԱՄՆ դեսպանն ասել է, որ Վրաստանի կառավարության ընտրությունը «հեռացրել է երկիրը եվրաատլանտյան ապագայից»։ ԿԳՄՍՆ․ «Վերջին դաս»-ը կազմակերպելիս բացառել դրամահավաքը Վերջին դասը նախատեսված է մայիսի 24-ին և 25-ին ԱԺ պատգամավորները Վաշինգտոնում ԱՄՆ սենատորներին են ներկայացրել ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացը Նրանք կարևորել են ԱՄՆ ակտիվ աջակցությունը տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատմանը Քոչարյանի գրասենյակը հերքել է Բագրատ սրբազանի հետ հանդիպման մասին լուրը «Սա հերթական ֆեյքն է իշխանությունների կողմից»,-ասել է Միկոյանը |