Լավագույն ֆիլմերն ու սերիալներն ըստ «Ոսկե գլոբուսի»

Լավագույն ֆիլմերն ու սերիալներն ըստ «Ոսկե գլոբուսի»

PanARMENIAN.Net - Հունվարի լույս 9-ի գիշերը Լոս Անջելեսում տեղի է ունեցել «Ոսկե գլոբուսի» մրցանակների հանձնման 74-րդ արարողությունը: Երեկոյի տրիումֆատորը դարձավ «Լա Լա Լենդ» մյուզիքլը, որը հաղթել է բոլոր անվանակարգերում, որոնցում առաջադրվել էր:

Աշխարհի յուրաքանչյուր խոշոր կինոհրատարակչություն ներառել էր ֆիլմը 2016-ի լավագույն ֆիլմերի ցանկում: Ավելին «Լա Լա Լենդն» այս տարի առաջատար է «Ոսկե գլոբուսի» անվանակարգերի քանակով՝ ֆիլմն առաջադրվել էր 7 անվանակարգում: Այն հաղթող է ճանաչվել նաև «Լավագույն ռեժիսոր», «Կատակերգության կամ մյուզիքլի լավագույն դերասան», «Կատակերգության կամ մյուզիքլի լավագույն դերասանուհի», «Լավագույն սցենար», «Լավագույն օրիգինալ երգ», «Լավագույն սաունդթրեկ»: Ֆիլմը երկու երիտասարդների մասին է՝ Միայի և Սեբաստիանի: Միան ամբողջ կյանքում երազել է դերասանուհի դառնալ, սակայն փոխարենը սուրճ է մատուցում կինոաստղերին: Սեբաստիանը տաղանդավոր ջազ երաժիշտ է, նա ստիպված է վաստակել բարերում և այլ ոչ այնքան հարգի հաստատություններում: Նրանց մոտ սիրավեպ է սկսվում, սակայն ամեն ինչ կարող է փոխվել, երբ երիտասարդին նկատում են:

«Լավագույն ֆիլմ. դրամա» անվանակարգում հաղթող է ճանաչվել «Լուսնի լույսը» աֆրոամերիկացի Հիրոնի մասին: Ֆիլմի 3 մասից է բաղկացած, այն պատմում է երիտասարդի կյանքի առանձին շրջանների մասին: Կինոդիտողը կտեսնի նրա մանկությունը, նրա դեռահաս տարիները, իսկ հետո արդեն՝ որպես հասուն տղամարդ, որը ստիպված է լինում Մայամի տեղափոխվել թմրանյութերի վաճառքի ծաղկուն շրջանում:

«Ոսկե գլոբուսի» հեռուստատեսային մասում արձանիկների քանակով հաղթող է ճանաչվել «Գիշերային ադմինիստրատոր» մինի սերիալը, որը հաղթել է «Լավագույն մինի սերիալ կամ հեռուստաֆիլմ», «Մինի սերիալի կամ հեռուստաֆիլմի լավագույն դերասան», «Սերիալի, մինի սերիալի կամ հեռուստաֆիլմի երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգերում:

Լավագույն դրամատիկ սերիալ է ճանաչվել Netflix-ի «Թագը» պատմական դրաման Եղիսաբեթ Երկրորդի կյանքի մասին: Սերիալը նաև արձանիկ է նվաճել «Դրամատիկ սերիալի լավագույն դերասանուհի» անվանակարգում: Լավագույն կատակերգական սերիալ է ճանաչվել «Ատլանտա» սերիալը, որի սյուժեի կենտրոնում երկու եղբայրների պատմությունն է, որոնք երազում են հայտնի երաժիշտներ դառնալ: Ֆիլմը նաև մրցանակի է արժանացել «Լավագույն կատակերգու դերասան» անվանակարգում:

Երկու մրցանակի է արժանացել «Հանցագործությունների ամերիկյան պատմություն. ժողովուրդը դեմ է Օ՛Ջեյ Սիմփսոնին» «Լավագույն մինի սերիալ կամ հեռուստաֆիլմ» և «Մինի սերիալի կամ հեռուստաֆիլմերի լավագույն դերասանուհի» անվանակարգերում: «Գահերի խաղը», որն այս տարի ներկայացվել էր 2 անվանակարգում, կանխատեսումներին հակառակ, ոչ մի արձանակի չի արժանացել:

Օտարալեզու լավագույն ֆիլմ է ճանաչվել ֆրանսիական «Նա» ֆիլմը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---