Առաջիկա տարիներին աշխարհում առաջին տրիլիոնատերը կհայտնվի16 հունվարի 2017 - 16:41 AMT PanARMENIAN.Net - 25 տարվա ընթացքում աշխարհում բարիքների բաշխման գլոբալ անհավասարության ֆոնին առաջին տրիլիոնատերը կհայտնվի: Այդ մասին ասվում է Աղքատության դեմ պայքարող կազմակերպությունների միջազգային միավորման` Oxfam-ի զեկույցում: Ըստ կազմակերպության, այժմ բնակչության 1 տոկոսն ավելի մեծ հարստություն ունի, քան մնացած 99 տոկոսը: Հարկերից խուսափումը անհավասարության խորացմանը նպաստող տարրերից մեկն է: Կորպորացիաների կողմից հարկերից խուսափելու հետևանքով զարգացող երկրների կորուստները տարեկան հասնում են մոտ 100 մլրդ դոլարի: Առաջիկա 20 տարում աշխարհի 500 հարուստ իր ժառանգներին 2,1 տրիլիոն դոլար կթողնի,ինչը Հնդկաստանի ՀՆԱ-ից ավելի է: Մինչդեռ 1988-2011թթ. մոլորակի բնակչության ամենաաղքատ 10 տոկոսի եկամուտներն աճել են ընդամենը $65 դոլարով մեկ մարդու հաշվարկով, մինչդեռ «ունևորներինը»` 1 տոկոսով` կազմելով $11800, ինչն ավելի է 182 անգամ: Ընկերության գլխավոր տնօրենը, որի բաժնետոմսերը ներառված են բրիտանական ֆոնդային բորսայի FTSE-100 վարկանիշում, վաստակում է նույնքան, որքան 10.000 բանվոր Բանգլադեշում: Վերջին 30 տարում ԱՄՆ բնակչության կեսի վաստակը չի ավելացել, մինչդեռ ամենահարուստ մարդկանց կարողությունն աճել է 300 տոկոսով: Ըստ հետազոտողների աշխահի ամենահարուստ մարդկանց 8-ում են` Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը, Inditex հոլդինգի հիմնադիր, որը միավորում է Zara, Pull&Bear, Massimo Dutti ապրանքանիշերը, իսպանացի Ամանսիո Օրտեգան, Berkshire Hathaway-ի 86-ամյա գլխավոր տնօրեն Ուորրեն Բաֆեթը, Amazon.com-ի 52-ամյա ղեկավար Ջեֆ Բեզոսը, Grupo Карсо-ի հիմնադիր Կառլոս Սլիմ Հելուն, Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը, Oracle-ի հիմնադիր 72-ամյա Լարրի Էլիսոնը, Bloomberg LP-ի սեփականատեր և գլխավոր տնօրեն Մայքլ Բլումբերգը: Ընթերցեք նաև. Oxfam. Հարուստների և աղքատների միջև խզումն աշխարհում ռեկորդային է դարձել Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |