Փոստանջյան. «Ժառանգության» առաջնորդի տեսակետը կուսակցության պաշտոնական դիրքորոշումը չէ

Փոստանջյան.  «Ժառանգության» առաջնորդի տեսակետը կուսակցության  պաշտոնական դիրքորոշումը չէ

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ ընտրությունների գնալու մասին տեսակետը կուսակցության պաշտոնական դիրքորոշումը չէ։

«Կուսակցության ղեկավարը իրավունք ունի հանդիպելու, ինչպես նաև ցանկացած կուսակցության անդամ, բայց դա դեռ չի նշանակում, որ դա պաշտոնական տեսակետ է, որովհետև այսպիսի որոշում կայացնելու համար պետք է լինի համապատասխան մարմնի կողմից որոշում, որը քաղաքական է, այլ ոչ թե միանձնյա է», - ասել է Փոստանջյանը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը։

Հունվարի 16-ին Ռաֆֆի Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ ՀՀ նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կարող է ապագա ղեկավար դառնալ:

Փոստանջյանը հայտարարել է է, որ պայքարելու է այս դաշինքի դեմ, կամ Օհանյանը և Օսկանյանը պետք է խոստանան, որ ընտրություններից հետո կանգնելու են դատարանի առաջ։

Պատգամավորը չի պատրաստվում «Բարև Երևան» խմբակցության ղեկավար և ԱԺ նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանի պես լքել «Ժառանգությունը»։

Հունվարի 16-ին հայտնի է դարձել, որ Անահիտ Բախշյանը կուսակցությունը լքելու դիմում է ներկայացրել Րաֆֆի Հովհաննիսյանին։

Բախշյանն, իր հերթին, ասել է. «այդ ուժերը ժողովրդավարության հիմքերը քանդողներն են, մեր երկրի, հիմքերը թուլացնողներն են, այնպես չի, որ չենք ճանաչում։ Իրենք եղել են իշխանության մեջ և կարող էին ժամանակին՝ և՛ ընտրությունները թույլ չտալ կեղծել, և՛ ժողովրդի վրա բռնություն՝ մահակ, զենք չհանել, չսպանել, կարող էին, բայց արեցին»:

Կարդացեք նաև՝ Սեյրան Օհանյան. Դաշինք ստեղծելուն ուղղված քննարկումները եզրափակիչ փուլում են

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---