Սեյրան Օհանյան. Դաշինք ստեղծելուն ուղղված քննարկումները եզրափակիչ փուլում են

Սեյրան Օհանյան. Դաշինք ստեղծելուն ուղղված քննարկումները եզրափակիչ փուլում են

PanARMENIAN.Net - Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը շարունակում է քաղաքական խորհրդակցությունները կուսակցությունների, հասարակական կառույցների, հայտնի գործիչների, մտավորականների հետ՝ ձևավորելով համախոհների թիմ՝ միաձույլ դաշինք: Այս մասին ֆեյսբուք սոցիալական ցանցում գրառում է արել ինքը՝ Օհանյանը՝ նշելով, որ դաշինքի միջոցով են փորձելու հանրությանը ներկայացնել իրատեսական ծրագիր և «մեր երկիրը ստեղծված իրավիճակից դուրս բերելու ճանապարհային քարտեզ»:

«Միասնության շնորհիվ ստեղծված, արդարության պայմաններում հաստատված վստահության ալիքը հնարավորություն կտա ոչ թե շրջանցելու կնճռոտ հարցերը, այլ ընդառաջ գնալու և համարձակ քայլերով դրանց լուծումներ տալու: Հանրությունը սպասում է փոփոխությունների, և պատասխանատու մարդիկ պետք է բավարարեն հանրության՝ փոփոխությունների ձգտելու պահանջը»,- ասել է պաշտպանության նախկին նախարարը՝ նշելով, որ իր ունեցած քննարկումները եզրափակիչ փուլում են, և «այսօր ես տալիս եմ հենց այդ փուլի մեկնարկը»:

Միևնույն ժամանակ «Համախմբում» կուսակցության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հունվարի 17-ին տեղի է ունեցել Սեյրան Օհանյանի և «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հանդիպումը։ Ըստ աղբյուրի, քննարկվել են ներքին և արտաքին քաղաքականությանը, ինչպես նաև առաջիկա խորհրդարանական ընտրություններին վերաբերող հարցեր։

Ավելի վաղ Սեյրան Օհանյանը հայտարարել էր, որՀայաստանում քաղաքական գործունեության հայտ ներկայացնող յուրաքանչյուր գործիչ պարտավոր է առաջին հերթին իր դիրքորոշումը հայտնել տարածաշրջանի անվտանգության համար հույժ կարևոր նշանակություն ունեցող ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ, որն անկյունաքարային հարց է մեր պետության և ժողովրդի համար:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---