Գեղամ Կադիմյանը պայմանագիր է կնքել ուկրաինական «Զարյա» ակումբի հետ18 հունվարի 2017 - 16:55 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի հարձակվող Գեղամ Կադիմյանը պայմանագիր է կնքել ուկրաինական «Զարյա» ակումբի հետ, ասվում է ակումբի պաշտոնական կայքում: Նշվում է, որ Կադիմյանի պայմանագիրն ակումբի հետ կնքվել է 2 տարով: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Գեղամ Կադիմյանն այլևս չի խաղա Լվովի «Կարպատների» կազմում: Կողմերի փոխադարձ համաձայնությամբ թիմը դադարեցրել է գործակցությունը 5 ֆուտբոլիստի հետ` Գեղամ Կադիմյանի, Եվգենի Չումակովի, Վադիմ Ստրաշկևիչի, Վլադիմիր Սավոշկոյի և Յուրի Զախարկիվի հետ: Կադիմյանը «Կարպատներ» էր տեղափոխվել 2016-ի փետրվարին: Ուկրաինայի առաջնությունում նա 15 հանդիպման է մասնակցել և 2 գոլի հեղինակ դարձել: Ընթացիկ խաղաշրջանում հայ հարձակվողն ավելի հազվադեպ էր հայտնվում մեկնարկային կազմում` մասնակցելով միայն 7 խաղի: 2016-ի մարտին Կադիմյանը կանչվել է Հայաստանի ազգային հավաքական: Մարտի 25-ին նա առաջին անգամ մասնակցել է խաղին հավաքականի կազմում: Տարբեր տարիներին Կադիմյանը խաղացել է Երևանի «Փյունիկի», Խարկովի «Արսենալի», Արմյանսկի «Տիտանի», Դոնեցկի «Սումի», «Գովերլա» և «Օլիմպիկ» ակումբների կազմում: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Օհանյան․ Անհապաղ պետք է բեկում մտցնել սահմանազատման այս գործընթացի մեջ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Կոնգրեսում կոչ են արել $200 մլն հատկացնել ԼՂ-ից տեղահանվածներին և օգնել ՀՀ–ին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Ոստիկանները փակել են Կիրանցի ճանապարհը․ Բագրատ Սրբազանին նույնպես թույլ չեն տալիս մտնել գյուղ Սրբազանն, անդրադառնալով վարչապետի հարցազրույցին, ասել է, թե վերջինս «ծայրից ծայր սուտ է ասում» ՆԳՆ-ն հերքում է լուրերը, թե Տավուշից բերման ենթարկվածներին ծեծել են Նշվում է, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը |