11 հունվարի 2017 - 14:21 AMT
Հայաստանի ֆուտբոլի հավաքականի անդամ Կադիմյանն այլևս չի խաղա Լվովի «Կարպատների» կազմում

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի անդամ Գեղամ Կադիմյանն այլևս չի խաղա Լվովի «Կարպատների» կազմում:

Կողմերի փոխադարձ համաձայնությամբ թիմը դադարեցրել է գործակցությունը 5 ֆուտբոլիստի հետ` Գեղամ Կադիմյանի, Եվգենի Չումակովի, Վադիմ Ստրաշկևիչի, Վլադիմիր Սավոշկոյի և Յուրի Զախարկիվի հետ, գրում է Նովոստի Արմենիան:

Կադիմյանը «Կարպատներ» էր տեղափոխվել 2016-ի փետրվարին: Ուկրաինայի առաջնությունում նա 15 հանդիպման է մասնակցել և 2 գոլի հեղինակ դարձել: Ընթացիկ խաղաշրջանում հայ հարձակվողն ավելի հազվադեպ էր հայտնվում մեկնարկային կազմում` մասնակցելով միայն 7 խաղի:

2016-ի մարտին Կադիմյանը կանչվել է Հայաստանի ազգային հավաքական: Մարտի 25-ին նա առաջին անգամ մասնակցել է խաղին հավաքականի կազմում: Տարբեր տարիներին Կադիմյանը խաղացել է Երևանի «Փյունիկի», Խարկովի «Արսենալի», Արմյանսկի «Տիտանի», Դոնեցկի «Սումի», «Գովերլա» և «Օլիմպիկ» ակումբների կազմում: