Թուրքիան այլևս չի պնդում, որ Ասադը հեռանա20 հունվարի 2017 - 17:28 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի փոխվարչապետ Մեհմեդ Շիմշեկը հայտարարել է, որ Անկարան այլևս չի կարող պնդել, որ սիրիական հակամարտությունը կարգավորվի առանց Սիրիայի նախագահ Բաշար Ասադի մասնակցության, հայտնում է ՌԻԱ Նովոստին: «Թուրքիան այլևս չի կարող պնդել, որ կարգավորումն առանց Ասադի իրականացվի, դա իրատեսական չէ: Ուստի, կարծում եմ, որ մենք ուղղակի պետք է աշխատենք այն իրողությունների հետ, որոնք առկա են»,-ասել է Շիմշեկը Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովում: Բանակցություններն Աստանայում, որոնց անցկացման նախաձեռնողներն են ՌԴ և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը, կմեկնարկեն հունվարի 23-ին: Բանակցություններին կմասնակցեն Դամասկոսի ներկայացուցիչներն ու Սիրիայի զինյալ ընդդիմության միացյալ պատվիրակությունը: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ երկրների հետ քաղաքական խորհրդակցությունների բացմանը հայտարարել է, որ սիրիական ճգնաժամի կարգավորման հարցում դրական միտումներ կան: Հունվարի 14-ին Սիրիայի ընդդիմության Բանակցությունների բարձրագույն կոմիտեն հայտարարել էր, որ սատարում է Աստանայում կայանալիք բանակցություններին և նշել է, որ սիրիական ընդդիմությունը հեռանկարային է համարում այդ հանդիպումը որպես նախնական քայլ Ժնևում բանակցությունները շարունակելու համար: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |