Հայազգի Քեն Նահիգիանը նշանակվել է Թրամփի անցումային կառավարության գործադիր տնօրեն

Հայազգի Քեն Նահիգիանը նշանակվել է Թրամփի անցումային կառավարության գործադիր տնօրեն

PanARMENIAN.Net - ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հայազգի Քեն Նահիգիանին նշանակել է նախագահ Դոնալդ Թրամփի անցումային կառավարության գործադիր տնօրեն:

Պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է՝ Նահիգիանը Թրամփի նախընտրական արշավի ընթացքում գլխավորել է ռազմավարական պլանավորման և աջակցության կենտրոնը: Այժմ նա կօգնի Թրամփի կառավարության առաջադրած թեկնածուներին Սենատում սպասվող լսումների ժամանակ, հաղորդում է The Wall Street Journal-ը:

«Ընտրություններին հաջորդող այս օրերում Նահիգիանը ոչ միայն պետք է աջակցի նորընտիր նախագահին, այլև պատրաստի մեր հզոր աշխատակազմի անդամներին լսումների համար»,- ասել է Ռիկ Դեարբորնը, ում Նահիգիանը փոխարինել է այս պաշտոնում: Նա հավելել է, որ այսպիսով անցումային կառավարությունը վստահելի ձեռքերում կլինի:

«Ինձ համար մեծ պատիվ է, որ նորընտիր նախագահը, փոխնախագահը և Ռիկ Դեարբորնը ինձ են վստահել այս պատասխանատու գործը և նաև մեծ պատիվ է շարունակել աշխատել նոր աշխատակազմի համար»,- ասել է Նահիգիանը և հավելել. «Մեր նոր կառավարության ձևավորման պատմական և հաջողակ գործընթացի մասնիկը լինելը հսկայական պատիվ է»:

Ռիկ Դեարբորնը այսուհետ կպաշտոնավարի որպես Սպիտակ տան աշխատակազմի փոխտնօրեն:

Միլիարդատեր, ԱՄՆ Հանրապետական կուսակցության հաղթած թեկնածու Դոնալդ Թրամփը հունվարի 20-ին պաշտոնապես ստանձնել է երկրի նախագահի պարտավորությունները:Երդմնակալության արարողությունից առաջ Թրամփն, ավանդույթի համաձայն, մասնակցել է Վաշինգթոնի Մայր տաճարում մատուցվող պատարագին:

Կարդացեք նաև՝ «Այսօրվանից երկիրը կրկին ձերն է». Թրամփը ստանձնել է նախագահի պարտավորությունները

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---