Մինսկում ձերբակալված բլոգեր Լապշինը ներողություն է խնդրել Ալիևից21 հունվարի 2017 - 12:19 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 18-ին Մինսկում ԼՂ այցելության համար Բաքվի հարցումով ձերբակալված բլոգեր Ալեքսանդր Լապշինը ստորագրել է «Ադրբեջանի նախագահին հասցեագրված ներողություն հայցող նամակը», հայտնում է «Sputnik-Արմենիան» ՌԻԱ Նովոստիի վրա հղումով: Հայտնի ռուսաստանցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը (Puerrtto) դեկտեմբերի կեսին ձերբակալվել է Մինսկում Ադրբեջանի հարցումով` Լեռնային Ղարաբաղ այցելելու համար:Լապշինը բազմիցս է այցելել ԼՀՂ և դեռ 2011-ին էր ընդգրկվել Բաքվի սև ցուցակում: «Նամակում նա ներողություն է խնդրել իր գործողությունների համար, քանի որ դրանք կատարվել են չիմացության պատճառով: Նամակը վավերացրել է Բելառուսում Իսրայելի դեսպանության հյուպատոսը և այն Բաքվում դեսպանության միջոցով փոխանցվել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմին»,-ասել է Ռաչինսկայա-Սպիվակովան: Նա հայտնել է նաև, որ Լապշինի մայրը, որն Իսրայելի քաղաքացի է և այնտեղ է բնակվում, խնդրել է Ադրբեջանի նախագահին ներում շնորհել իր որդուն և ուղարկել է այն Իսրայելի ԱԳՆ: Հյուպատոսը նշել է, որ Իսրայելի դիվանագիտական առաքելությունը համակարգում է գործողությունները ՌԴ դեսպանատան հետ, քանի որ Լապշինը նաև ՌԴ քաղաքացի է: «Իսրայելի պաշտոնական դիրքորոշումը հետևյալն է` մենք դեմ ենք բլոգերի արտահանձնմանը, մենք կարծում ենք, որ նա պետք է ազատ արձակվի»,-ասել է Ռաչինսկայա-Սպիվակովան: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՀՀ Փաստաբանների պալատի աշխատանքային խումբը աշխատում է Լապշինին աջակցություն ցուցաբերելու հարցով և իր հնարավորությունների սահմաններում մասնագիտական օժանդակություն կցուցաբերի նրան: Բելառուսի գլխավոր դատախազի տեղակալը որոշում է կայացրել բավարարել Ադրբեջանի գլխավոր դատախազության խնդրանքը՝ Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին հանձնելու վերաբերյալ՝ Ադրբեջանի քրեական օրենսգրքի 281.2 և 318.2 հոդվածներով քրեական պատասխանատվության ենթարկելու համար։Այս որոշումը կարող է բողոքարկվել Մինսկի քաղաքային դատարան՝ 10 օրյա ժամկետում։ Հունվարի 19-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ Մոսկվան կաշխատի լուծել ԼՂ այցելության համար Մինսկում Ադրբեջանի հարցումով ձերբակալված ռուսաստանցի բլոգեր Ալեքսանդր Լապշինի հարցը: Անդրադառնալով այն հանգամանքին, որ ՌԴ-ն ու Բելառուսը միութենական պետություն են` Լավրովն ասել է, որ Միութենական պետության շրջանակում երկու երկրների քաղաքացիների բոլոր իրավունքները հավասարեցված են առանց բացառության բոլոր ոլորտներում: Ուշագրավ Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Ամենաընթերցվողը բաժնում | Տասմագամբետով. ՀՀ-ն ՀԱՊԿ-ի իրավահավասար գործընկերն է` պատրաստ ենք երկխոսության Նա հավելել է, որ կազմակերպությունը պատրաստ է Երևանի հետ երկխոսության Փաշինյան. Թուրքիայում ընկալումների ոչ մեծ, բայց որոշակի փոփոխություն է նկատվում Նա նշել է, որ Իրանի և Վրաստանի հետ հարաբերությունները շատ խորը և պոզիտիվ են ՔԿ․ Իշխանությունը զավթելու փորձ է եղել՝ մասնակիցները պատրաստվել են ՌԴ-ում, 3 ձերբակալված կա 4–ի հանդեպ հետախուզում է հայտարարվել Վարչապետ․ ՀԱՊԿ-ը սպառնալիքներ է ստեղծում ՀՀ հետագա գոյության և պետականության համար Նա նշել է, որ Հայաստանը կվերադառնա ՀԱՊԿ, երբ սպառիչ պատասխաններ սատնա իր հնչեցրած հարցերին |